Սուսաննա Հարությունյան ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐՈՎ

Գրքի հերոսները երեխաներ են: Ցանկացած տարիքում նրանք մեծերի ուշադրության, հասկացողության, հոգատարության և աջակցության կարիքն ունեն: Երեխաները նրբորեն են զգում կեղծավորությունը և չեն ներում դավաճանությունը: Սեր, ընկերություն և ամուր ընտանիք՝ ահա նրանց երջանկության բաղկացուցիչները: Եվ հանուն դրա նրանք ընդունակ են խենթության:
/ / похожие
ПодробнееՌուբեն Սարեցի Բանաստեղծություններ. Կյանք և Սեր
ԼԻԼԻԹ ՍԼԱՎԵԱՆ Լույսի ՆԷ. ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ

Բարև, ընթերցող: Ներողություն եմ խնդրում գրքի վերնագրի և այնտեղ տեղակայված պատմվածքի միջև իմաստային անհամապատասխանության համար: Վերնագիրը մի այլ պատմվածքից է վերցված, որը նույնպես կտեղադրվի գրքում Ձեր՝ընթերցողի կողմից հետաքրքրության առկայության դեպքում: Բանն նրանում է, որ սա իմ առաջին գրական փորձերն են, ինչպես նաև՝ինքնահրատարակման… Այսպիսով, Ձեր կողմից դրական արձագանքի պարագայում ես կվերալրացնեմ գիրքը և կտեղադրեմ Ձեր գնահատանքին: Կանխավ շնորհակալություն:
/ / похожие
ПодробнееSev Mangushyan Ուրիշի նամակը կամ Բարև Սեպտեմբեր

2003թ.-ի սեպտեմբերի 5-ն էր, երբ ինձ հետ կատարվեց այն, ինչի մասին ես դեռ երկար էի հիշելու: Սակայն չէի պատկերացնում, որ դրանից հետո այլևս չեմ ապրելու այնպես, ինչպես առաջ: Դեռ առավոտյան, երբ բացեցի թեյի տուփը և այնտեղից հանեցի վերջին թեյը, ես պատկերացում անգամ չունեի, թե ժամեր հետո ինչ է կատարվելու: Երբ դասավորում էի պայուսակս և կորած գրիչս գտա եղբորս սենյակում, զայրացա վրան ու դուրս եկա, չգիտեի, որ հետո զղջալու եմ:
/ / похожие
ПодробнееԷլյա Ֆրունզիկի Համբարձումյան Էլիկո
Минас Минасян Ервандович Արդարադատություն և ապագա (Правосудие и будущее)
ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ ԵՐԲ ԴՈՒ ՉԵՍ ԼԻՆԻ. ՄԱՆՐԱՔԱՆԴԱԿՆԵՐ

,,Մանրաքանդակների,, ու,,Անցողիկ մտքերի,, այս գրքում ամփոփված են մի շարք մանրաքանդակներ, ինչպես նաև բազում թևավոր խոսքեր՝,,Անցողիկ մտքեր,, խորագրի տակ՝ արդարության, բարու ու չարի, երջանկության, ապրելու ժամանակի ու դատաստանի օրվա փոխկապվածության մասին, կյանքի հավերժության օրենքի՝ սիրո և կարոտի վերջնական հաղթանակի անմար հույսով ու հավատով:
/ / похожие
ПодробнееՍուսաննա Հարությունյան ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԽԱՂԵՐ

«Երևակայության խաղեր» և «Արևիկի ու Մաքսիմի ընկերների ակումբը» տարբեր ճակատագրեր, հետաքրքրություններ, կյանքի փորձ ունեցող երեք սերունդների հեղինակների գրքեր են: Նրանց միավորում է անձի ձևավորման, ընտանեկան արժեքների վերաբերյալ ընդհանուր մոտեցումը: Գրքի գլխավոր հերոսները մանկահասակ անձնավորություններ են, բաց՝ անկեղծ երկխոսության համար, արժանի՝ վստահության, հոգատար, հարգալից վերաբերմունքի իրենց հանդեպ, մանկական զգացումների, անուրջների ու ստեղծագործության նուրբ ու փխրուն աշխարհի նկատմամբ:
/ / похожие
ПодробнееՍուսաննա Հարությունյան Հետ շրջելով ժամանակը

Իրադարձությունները տեղի են ունենում 2198 թ.: Ջուլյա Վեքսլերը ε-գալակտիկայի մոգության դպրոցի լավագույն աշակերտուհին է: Դպրոցը ավարտելուց հետո նրան պրակտիկայի են նշանակում ω-գալակտիկայում՝ օդաչուների հրամանատար Ջեկ Բլեքի ուղեկցությամբ: Սակայն հանգամանքները փոխվում են: Ջուլյային ուղարկում են Երկիր՝ որպես երկրացիներին անցյալ տեղափոխելու ծրագրի մասնակից: Ո՞վ է Ջուլյա Վեքսլերը: Ինչո՞ւ է նրան հետապնդում մոգության դպրոցի ղեկավարությունը, և ինչպե՞ս նրան հաջողվեց իրեն պաշտպանել դեռահասների աջակցությամբ:
/ / похожие
ПодробнееՀակոբ Պարոնյան Պաղտասար աղբար

Պաղտասար աղբարը հարուստ պոլսահայ է։ Նա դիմում է դատարան` ցանկանալով ամուսնալուծվել, ինչի պատճառը կնոջ` Անույշի դավաճանությունն է։ Սակայն Անույշը չի ցանկանում զրկվել ամուսնու հարստությունից ու դիմում է բազմաթիվ խաբեությունների։ Պաղտասար աղբարը հասկանում է, որ շուրջն ամեն ինչ կեղծիք է, սակայն որքան էլ ձգտում է, չի կարողանում ապացուցել իր ճշմարտացիությունը։
/ / похожие
ПодробнееԼևոն Ադյան ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. (Վեպ-ռեքվիեմ)

«ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔԸ» իրական պատմություն է, սիրավեպ մի զույգի, որ պատահաբար հանդիպել էր այս մեծ աշխարհի հարյուրավոր ճանապարհների խաչմերուկներից մեկում: Առանց հասկանալու, որ իրենց անցյալ ամբողջ կյանքը եղել է այդ հանդիպման նախապատրաստումը և, ավաղ, առանց գիտենալու նաև, թե ինչ է սպասում իրենց` հարյուրավոր ճանապարհների խաչմերուկում տեղի ունեցած այդ պատահական հանդիպումից հետո.
/ / похожие
ПодробнееАрсен Суренович Казарян Վեհացում դեպի Մհեր

Հեղինակը` Արսեն Ղազարյանը անպայման բանաստեղծ է` իր ինքնատիպ մտածողությամբ ու տրամաբանված եզրահանգումներով, երևույթները յուրատեսակ մեկնաբանելու թարմությամբ: <<Վեհացում դեպի Մհեր>> պոեմում նարեկացիական շունչ կա, Աստծո առաջ մարդկային գաղտնիքներն ու արարքները վերլուծելու հանդգնություն: Սրտանց պիտի ողջունել երիտասարդ հեղինակին և հույս հայտնել, որ նա անկասկած ապագայում կդառնա մեր պոեզիայի առաջնակարգ բանաստեղծներից մեկը: Սուրեն Մուրադյան
/ / похожие
ПодробнееEgretta Garzetta Լիլի

Դասական պատմություն սիրո և հավատարմության մասին, որը չունի ստույգ ժամանակ, քանի որ պայմաններն ու զգացմունքները վեր են ժամանակից ու հանգամանքներից։Ֆելոն սիրում է Լիլոյին, իսկ Լիլոն՝ Կարենին։ Բայց նրանք խաղալիքներ են բախտի ձեռքում։ Չորս խաղալիք, որոնցից երեքը ունեն ջերմ սիրող սիրտ, իսկ չորրորդը՝ ամենաահավորը, ո՛չ սիրտ ունի, ո՛չ շունչ, ո՛չ զգացմունք, ու նրա համար նշանակություն չունեն ո՛չ Ֆելոն, ո՛չ Լիլոն, ո՛չ էլ Կարենը։ Ու գայթակղության կործանիչ ալիքը տակնուվրա է անում ամեն ինչ։ Սակայն նույնիսկ ավերակների վրա կարող են ծաղիկներ աճել։
/ / похожие
ПодробнееԴօրիան ․ Սատանան մայրամուտին

«Շյուղեր» հյուրանոցի երիտասարդ մատուցողի կյանքը կտրուկ փոխվում է, երբ խորհրդավոր այցելուն նոր աշխատանք է առաջարկում նրան: Ֆինանսական ծանր պայմաններում ապրող և առողջական լուրջ խնդիրներ ունեցող տղան հասկանում է, որ դժվարին կացությունից դուրս գալու միակ ելքը պարոնի առաջարկն ընդունելն է: «Սատանան մայրամուտին» վիպակն առաջին անգամ հրապարակվել է 2009 թվականի գարնանը, նույն տարվա օգոստոս ամսին այն արժանացել է «Ինքնագիր» գրական մրցանակին: 2010 թվականի նոյեմբերին տպագրվել է «Ինքնագիր» գրական հանդեսում` դառնալով միասեռականների մասին պատմող Հայաստանում երբևէ տպագրված առաջին աշխատանքը:
/ / похожие
ПодробнееԱլեքսանդր Շիրվանզադե Չար ոգին

«Ցավագարը» վիպակում Շիրվանզադեն շարունակել է գավառական քաղաքի արհեստավորության սոցիալական ու բարոյական ողբերգության պատմությունը։ Վիպակի հիմքում ողբերգական ճակատագիրն է ընկնավորությամբ տառապող մի աղջկա , որը դառնում է ամուսնու ընտանիքի նախապաշարումների զոհը: Ընտանիքի ու կնոջ հարցը Շիրվանզադեի ստեղծագործություններում ինչ-որ անջատ թեմա չէ, այլ հասարակության արատների քննադատության միջոցներից մեկը: Գրողը տարատեսակ է պատկերում տարբեր հիմունքներով ստեղծված ընտանիքների դրաման: Մի դեպքում նա ընդգըծում է հասարակական եւ բարոյական օբյեկտիվ պատճառներով քայքայվող ընտանիքի ողբերգությունը, մի ուրիշ դեպքում՝ դրամական գործարքներով ստեղծված անհավասար ամուսնության ծանր հետեւանքն այլ միջավայրից հարստության շրջանն ընկած կնոջ համար: Կանանց մի մասն ընդունում է միջավայրի «գույնը» եւ հանձնվում անառակության, մյուս մասի մեջ արթնանում է արժանապատվությունը, նրանք պաշտպանում են իրենց իրավունքը՝ հակադրվելով հասարակական բարքերին:
/ / похожие
ПодробнееԳեորգի Թովմասյան Բանաստեղծություններ

Բնությունը նրան օժտել էր գեղեցիկը զգալու, տեսնելու եւ վերարտադրելու բացառիկ շնորհով։ Նա սիրում էր հայրենի բնաշխարհի ամեն մի քարը, թուփը, ծառ ու ծաղիկը։ Բացառիկ աշխատասեր էր, անդադրում ազատ պահեր էր գտնում լինելու գեղատեսիլ բնության գրկում, հիանալու իր արվեստանոցի պատշգամբից երեւացող Բազումի եւ Գեղամա լեռներով, արեւածագը եւ մայրամուտը գերում էին նրան դառնում կտավներ, ծաղիկների անզուգական շարքեր, որոնց նայելիս թվում էր՝ զգում էիր նրանց դաշտային բուրմունքը։ Նա նաեւ բանաստեղծական խառնվածքի մարդ էր, շրջապատող ընկերները, մտերիմները հավաքների ժամանակ սիրում էին մեջբերումներ անել նրա գողտրիկ բանաստեղծություններից գիտեին, որ նաեւ ստեղծագործում է։ Թովմասյանական բանաստեղծական աշխարհը նրա կտավների մասն էին, շարունակությունը։ Այստեղ կային սիրո, խոհափիլիսոփայական, բնության երգեր, որոնց թիվը, ափսոս, չհասցրեց նոր գործերով բազմապատկել։ Երբ մենակ էր, գրում էր, որ տարիքը իրեն բնավ չի փոխել… Էլ ես ջահել չեմ, տարիքս վկա… Ու սիրտս թեեւ առաջվանը չէ, բայց երբ տեսնում եմ մի աղջկա… Նորից դառնում եմ խելառ ու ջահել կտավների պես մաքրամաքուր գույնի ու այդ շարքում “կապույտ” երանգի առկայությունը։ “Ամեն ինչ, ամեն ինչ կապույտ է”։ Երազների ուրույն աշխարհ… “Ծանոթ պուրակի, կանաչ բարդու ստվերում հանդիպումների հուշ-հիշողություն…” Երազկոտ բանաստեղծական աշխարհը անգամ դաժան հիվանդության մահճում նրան ռոմանտիկ էր պահպանում։ Ինքը չկա, բայց կան նրա կտավները գողտրիկ բանաստեղծական տողեր, որտեղ ինքն ապրում է.
/ / похожие
Подробнее