GOOD-INFO365.RU

Գրիգորի Բաբախանյան (Լեո) Անցյալից


Եթե փորձենք մի երկու բառով ամփոփել այս գրքի հիմնական միտքը, ապա այն հստակ է. 1915-ի աղետի մեղավորը հեղինակը համարում է մի կողմից ռոմանտիկական հեղափոխականությունը՝ ազգայնականությունը եւ իմպերիալիզմը՝ մյուս կողմից: Ինչ-որ տեղ մենք բոլորս կհամաձայնվենք դրա հետ: Լեոյի ինքնատիպությունը դա չէ: Ազգայնական սխեման մեզ համարյա նույն է ասում. հայ ժողովուրդը հերոսական պայքար է մղել, իսկ եվրոպական տերությունները սուտ խոստումներ են տվել եւ ապա դավաճանել նրա ազատագրության գործին: Այս սխեմայում ազգայնականությունը եւ իմպերիալիզմը ինչ-որ հակադիր երեւույթներ են: Լեոն համոզիչ կերպով ցույց է տալիս, որ առաջինը՝ ազգայնականությունը բոլորովին էլ անկախ երեւույթ չէ եւ գաղափարապես սնվում է երկրորդից՝ իմպերիալիզմի գաղափարախոսությունից: Ժամանակ առ ժամանակ հայկական ազգայնականությունը կողմնորոշված է եղել դեպի բրիտանական իմպերիալիզմը, ժամանակ առ ժամանակ դեպի ռուսական իմպերիալիզմը եւ եղել է նրանց կույր գործիքը կամ ավելի պարզ ասած հայկական ազգայնականությունը միշտ ծառայել է կայսրությունների շահերին : Գիրքը պատրաստվել է եւ հրատարակվել է Մոսկվայի Արեւմտահայերի Հայրենակցական Միության ֆինանսական աջակցության շնորհիվ

0 RUR

/ / похожие

Подробнее

Ագաթանգեղոս Պատմութիւն Հայոց


Ղազար Փարպեցին ճանաչում է Ագաթանգեղոսի երկը որպէս Հայոց Առաջին պատմութիւն, որը միաժամանակ Գրիգորիսի գիրք է: Կարելի է ենթադրել, թէ վերջին խորագիրը պայմանաւորուած է վարքային խմբագրութեանը պատկանելու պարագայով: Երկի մեզ հասած ազգային խմբագրութեան բովանդակութիւնը կազմում է Հայոց Խոսրով թագաւորի պատերազմը Սասանեան Արտաշիր Պապական թագաւորի հետ, «Խոսրովի» սպանութիւնը Անակ Պարթեւի կողմից, թագաւորի եւ սպանողի ժառանգների փախուստը Յունաց կողմերը, նրանց հանդիպումը եւ Հայաստան գալը, Գրիգորի հաւատարմութիւնը քրիստոնեայ հաւատին եւ դատապարտութիւնը, Հռիփսիմեանց կոյսերի ժամանումը Հայաստան եւ վկայութիւնը, Տրդատի կերպարանափոխութիւնը, Գրիգորի` վիրապից դուրս գալը, Հայոց երկրի դարձը իր մանրամասնութիւններով: Հետագայում աշխատութեան մէջ է մուծուել Գրիգոր Լուսաւորչի վարդապետութեան բաժինը, որը պատկանում է այլ հեղինակի (հայերէնից կատարուած վաղ միջնադարեան վրացերէն թարգմանութիւնը վերագրուած է Հիպողիտէս Բոստրացուն: Վարդապետութիւնը հետագայում ընդարձակուել է ազգային հողի վրայ): Ագաթանգեղոսի Պատմութիւնը, որպէս գրական երկ, տարբեր տեսակների ձուլուածք է. աւանդական պատմութեան կողքին իրենց վիպական առանձնայատկութիւններով առկայ են վարքագրական պատումներ, որոնք տեղաւորուած են՝ ըստ առանձին առանցքների:

0 RUR

/ / похожие

Подробнее

Խաչատուր Աբովյան Վերք Հայաստանի


«Վերք Հայաստանի»ն հայոց ազգային ավետարաններից է եւ դասվում է այնպիսի հուշարձանների շարքը, ինչպիսիք են Մովսես Խորենացու «Հայոց Պատմությունը» եւ Նարեկացու «Մատյան ողբերգության»-ը, հայ նշանավոր գրող Խաչատուր Աբովյանի կողմից 1841թվականին գրված պատմական վեպ։«Վերքը» ունի առաջաբան, որտեղ Աբովյանը բնութագրում է վեպի գաղափարն ու բովանդակությունը։ Այստեղ պետք է առանձնացնել 3հարց։ • Լեզվի հարցը. Ըստ Աբովյանի` դա ամեն ինչի սկիզբն է։ Գրաբարը կատարյալ ու անթերի լեզու է, սակայն, դժբախտաբար, մեռած ու անհասկանալի է ժողովրդին։ Վեպը գրելով աշխարհաբար` Աբովյանը հեղաշրջում է կատարում հայ մշակույթի ու գեղարվեստական մտածողության ասպարեզում։ • Գրականության բովանդակությունը. Իր ուսուցչական աշխատանքի ընթացքում Աբովյանը նկատել է, որ հայ երեխաները ավելի հաճույքով կարդում են օտար հեղինակների երկերը, որովհետեւ այնտեղ ներկայացված են երեւելի մարդկանց գործերը, եւ գրեթե անտարբեր են հայերեն գրքերի նկատմամբ։ Նա ձգտել է նկարագրել բոլոր այն գործողությունները, որոնք կազմում են մարդու աշխարհիկ կյանքի բովանդակությունը։ • Հերոսի ընտրությունը. Ինչպես հայտնի է, կլասիցիզմի գրականությունը հերոսներ է ընտրում հնագույն առասպելներից ու պատմական անցյալից։ Ի հակադրություն այս ավանդույթի` Աբովյանն ընտրում է Աղասուն` ծագումով գյուղացի եւ իրական անձնավորություն։

0 RUR

/ / похожие

Подробнее
good-info365.ru — Каталог цен и описаний на компьютерную и бытовую технику, товары для офис и дома, электронику, товаров для сада и дачи. Мы занимаемся поиском лучших цен в интернет магазинах по всей России, знаем где купить Գրիգորի Բաբախանյան Լեո Անցյալից по оптимальной цене в онлайн-магазинах. На нашем сайте good-info365.ru предоставлена вся необходимая информация для правильной покупки Գրիգորի Բաբախանյան Լեո Անցյալից — фотографии товаров, отзывы пользователей, поиск по модели и производителю, наименованию или модели, инструкции по эксплуатации, а так же экспертные обзоры, сайты предлагающие покупу онлайн с доставкой заказа в ваш город.