Երվանդ Օտյան Ընկ. Բ. Փանջունի տարագրության մեջ

«Ընկ. Բ. Փանջունի» վեպը քաղաքական սատիրայի գլուխգործոց է, որի մասին Օտյանն ասել է. «Իրական դեմք մը չէ Փանջունին, այլ տեսակ մը ընդհանուր տիպար է, խտացումը այն օրերու «հեղափոխական տիպարներու»։ Փանջունու օրինակով նա անխնա ծաղրում ու ծանակում է ազգային այն գործիչներին, որոնք խոսքով «հեղափոխական» են, «ազգային հերոս», մինչդեռ իրականում ոտնահարում, արատավորում են ամեն մի սուրբ գաղափար՝ դառնալով հասարակական չարիք։
/ / похожие
ПодробнееՐաֆֆի Դավիթ Բեկ

«Խամսայի մելիքություններ» պատմական հետազոտության մեջ Րաֆֆին հանդես էր գալիս իբրեւ 18-րդ դարի շարժումների տարեգիր: Վեպում նա լայն ծավալ էր տալիս իր ստեղծագործական երեւակայությանը, միաժամանակ օգտագործելով թեկուզեւ այն սակավաթիվ աղբյուրները, որ կային այն ժամանակ եւ որոնցից օգտվել է վիպասանը: Այդ աղբյուրներից մեկը 1870-ական թվականներին արտասահմանում գրաբար լեզվով տպագրված մի գիրք էր` «Դավիթ բեկ», ընտիր պատմություն Դավիթ-բեգին եւ պատերազմաց հայոց խափանու վերնագրով: Ենթադրություն կա, որ այդ գիրքը գրված լինի շարժման ղեկավար դեմքերից մեկի` Ստեփաննոս Վարթանեսյան-Շահումյանի ձեռքով: Վեպում Րաֆֆին երկու անգամ ուղղակի մեջբերում է կատարում այդ գրքից, ինչպես նաեւ պատմական այլ փաստաթղթերից, դիմում է նաեւ ժողովրդի մեջ պահպանված զրույցներին, որոնք հետագայում, վեպը լույս տեսնելուց շատ տարիներ անց, հավաքել եւ իբրեւ մի ամբողջական, շարժման ժողովրդական պատմություն, հրատարակել է բանասեր եւ բանահավաք Երվանդ Լալայանը:
/ / похожие
ПодробнееАстгик Симонян Կաղանդ Պապ. Վէրադարձ Ռիգէլիգ

Հեքիաթը հայկական Ամանորի, Կաղանդ պապի, նրա ու֊ղե֊կից 12 խլվ֊լիկ֊նե֊րի եւ նրանց կեն֊սա֊կան ո֊ւժ տվող ա֊րա֊լեզ֊նե֊րի մա֊սին է: Փոք֊րիկ ա֊ղջ֊նա֊կի հույ֊սի ու հա֊վա֊տի շնոր֊հիվ սերն֊դե֊սե֊րունդ փո֊խանց֊ված պսպ֊ղուն քա֊րը դառ֊նում է մի֊ջոց, որ Կա֊ղանդ պա֊պը վե֊րա֊դառ֊նա Հա֊յաս֊տան՝ իր հետ բե֊րե֊լով յոթ խոր֊հուրդ կծիկնե֊րը, ո֊րոնք դա֊րե֊րով բյու֊րե֊ղա֊ցել են եւ կար֊գա֊վո֊րում են մարդ – մարդ եւ մարդ – բ֊նու֊թյուն հա֊րա֊բե֊րու֊թյուն֊նե֊րը: ֊ Կա֊ղանդ պա֊պի կեր֊պա֊րը վեր է հան֊վել ազ֊գագ֊րա֊կան նյու֊թե֊րի հի֊ման վրա եւ ներ֊կա֊յաց֊վել ժա֊մա֊նա֊կա֊կից մտա֊ծո֊ղու֊թյա֊նն ու ո֊ճին հա֊մա֊պա֊տաս֊խան: Կա֊ղանդ պա֊պի ար֊տա֊քին կեր֊պա֊րը եւ հե֊քի֊ա֊թը ստեղծ֊վել են ,Ձ֊մե֊ռային փա֊ռա֊տոն, Հա֊յաս֊տանե–ի շր֊ջա֊նա֊կներում հայ֊տա֊րար֊ված մր֊ցույթ֊նե֊րի մաս֊նա֊կիցնե֊րի, հանձ֊նախմ֊բե֊րի, հան֊րու֊թյան կար֊ծիք֊նե֊րի հի֊ման վրա:
/ / похожие
Подробнее