Warning: SQLite3::exec(): disk I/O error in /home/admin/web/durgeeeeeeeeeen1811.ru/public_html/index.php on line 71

Warning: SQLite3::querySingle(): Unable to prepare statement: 10, disk I/O error in /home/admin/web/durgeeeeeeeeeen1811.ru/public_html/index.php on line 1494
Տերյան Վահան Մթնշաղի անուրջներ - good-info365.ru
GOOD-INFO365.RU

Տերյան Վահան Մթնշաղի անուրջներ


Մթնշաղի անուրջների մեջ մտնում է 79 բանաստեղծություն, որոնց մեջ կա 979 բառ եւ 4363 բառօգտագործում: ԵՍ բառը ամենաշատն է գործածված, քանի որ այն անհատական քնարերգության կարեւոր չափանիշ է, իսկ ԴՈՒ բառի շատ օգտագործված լինելը պայմանավորված է Տերյանի քնարերգության որոշակի առանձնահատկու-թյուններով` քնարական հերոսը միշտ դիմում է անորոշ, անհայտ, կամ որոշակի էակի:Տերյանը թախծոտ գրող է: Նրա բանաստեղծությունների մեջ միշտ նշմարվում է աղոտ թախիծը: Դա է ապացուցում նրա բանաստեղծությունների մեջ շատ անգամներ օգտագործված տխուր բառը եւ գրեթե չի հանդիպում դրան հակադարձող ուրախ բառը: Բացի այդ «Մթնշաղի անուրջներում» շատ է օգտագործվել լույս, ժպտալ բառերը, որոնք իրենց մեջ ունեն լավ տրամադրության, ուրախության տարրեր եւ թվում է, թե դրանք բանաստեղծություններում պետք է նպաստեն նման տրամադրությունների արտահայտմանը, սակայն այս բառերը հիմնականում գործածվում են որպես հակառակ տրամադրության խթանիչ: Օրինակ՝ Լույսն էր մեռնում, օրը մթնում…, Իմ մեջ մեռել է մի լույս արեգակ…, Դուք լուռ ժպտում եք իմ ցավի վրա… եւ այլն: «Մթնշաղի անուրջներ»-ի մասին Ստեփան Զորյանը գրում է. «Վահան Տերյանն այն բախտավոր հեղինակներից էր, որոնք մի առավոտ զարթնում են հայտնի դարձած, եւ դա ոչ թե պատահականության բերումով, այլ շնորհիվ իրենց մեծ տաղանդի: Նրա առաջին իսկ գիրքը` ութսուն էջանոց «Մթնշաղի անուրջները», հռչակեց որպես բանաստեղծ եւ պատվավոր տեղ ապահովեց հայկական Պառնասում»:

0 RUR

/ / похожие

Подробнее

Վահան Թոթովենց Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա


Վահան Թոթովենցի (1893-1938) ստեղծագործական կենսագրությունը 1930-ական թվականներին հարստացավ բարձրարժեք երկերով, իսկ «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» վիպակը (1930) դարձավ նրա գլուխգործոցը։ Անկեղծ, գրավիչ հուզականությամբ, անհուն սիրով, անափ կարոտով, թախծի ու տխրության շնչով գրված այս վիպակը հեղինակի մանկության ու պատանեկության, ընտանիքի, հարազատների, հայրենի Մեզիրեի պատմությունն է։ Բայց այդ պատմությունը գրվեց այն ժամանակ, երբ այլեւս անցյալ էին թե՛ այդ հարազատները եւ թե՛ այդ քաղաքը, ու մնացել էին միայն կարոտը, կարոտը մարդկային ջերմ, պարզ բայց եւ խոր ու ուժեղ զգացմունքների, կարոտը անհետացած քաղաքի նկատմամբ ու Եղեռնի տնքացող ու մղկտացող ցավը…

0 RUR

/ / похожие

Подробнее

Վահան Թոթովենց Պատմվածքներ,քառյակներ, բանաստեղծություններ եւ խոհեր


1916-1920-ին հրատարակել է «Իմ հորաքույրը» (1916), «Տոնոն» (1917) սոցիալական վիպակները, «Ողբ անմահության» (1916), «Արեւելք» (1918) պոեմները, «Դոկտոր Բուրբոնյան» (1918) երգիծական վեպը, արձակ բանաստեղծություններ, բանասիրական ու գրականագիտական հոդվածներ, որոնց մեջ արտահայտված է Թոթովենցի մտահոգությունը հայ ժողովրդի ազգային-քաղաքական ճակատագրի նկատմամաբ։ «Նոր Բյուզանդիոն» դրաման արժանացավ համամիութենական մրցանակի, թարգմանվեց, բեմադրվեց շատ տեղերում, այդ թվում եւ Փարիզում։ 1929-1936 թթ. Թոթովենցի ստեղծագործական կյանքի առավել արգասավոր շրջանն է. լույս տեսան «Ամերիկա» (1929) պատմվածաշարը, «Աղավնիներ» (1934), «Բաց կապույտ ծաղիկներ» (1935) պատմվածքները եւ շատ այլ գործեր։ Անդրկովկասում դարասկզբի հեղափոխական իրադարձություններն են արտացոլված «Բաքու» (1930-1934) եռահատոր վեպում, որին բնորոշ է ժողովրդի կյանքի լայն ընդգրկումը, նրա պատմության, կենցաղի ու ազգային նկարագրի ռեալիստական պատկերում։

0 RUR

/ / похожие

Подробнее
good-info365.ru — Каталог цен и описаний на компьютерную и бытовую технику, товары для офис и дома, электронику, товаров для сада и дачи. Мы занимаемся поиском лучших цен в интернет магазинах по всей России, знаем где купить Տերյան Վահան Մթնշաղի անուրջներ по оптимальной цене в онлайн-магазинах. На нашем сайте good-info365.ru предоставлена вся необходимая информация для правильной покупки Տերյան Վահան Մթնշաղի անուրջներ — фотографии товаров, отзывы пользователей, поиск по модели и производителю, наименованию или модели, инструкции по эксплуатации, а так же экспертные обзоры, сайты предлагающие покупу онлайн с доставкой заказа в ваш город.