Ահազանգում է սպառողը․ սուպերմարկետից գնված կրծքամիսը եփվելիս դարձել է ժելե, որից սկսել է սպիտակ հեղուկ հոսել (տեսանյութ)

Երբեք վստահաբար չես կարող ասել, որ գնված մթերքը անվտանգ է կամ չի պարունակում  վնասակար նյութեր։ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի բնակչուհի Ռուզաննա Ալվանդյանի հետ կատարվածը կարող է մեզանից յուրաքանչյուրի հետ պատահել։ Նա «Գլենդել» սուպերմարկետից գնել է հավի կրծքամիս, սակայն եփվելու ընթացքում այն վերածվել է ժելեի և հետո սկսել է սպիտակ հեղուկ հոսել։

Ահա թե ինչ է նա պատմում․ «2 օր առաջ Գյումրիի Մուշ 2 թաղամասի «Գլենդել» սուպերմարկետից հավի կրծքամիս եմ գնել: Հավի կրծքամիսը հատով էին վաճառում, տանը դրեցի եփելու, գնալով ջուրը փրփրեց, լորձանման դարձավ, ջուրը փոխեցի, եռացնելուց փրփուրը շատացավ ու դարձավ սիլիկոն, երբ միսը ձեռքս վերցրեցի, ժելեի նման սկսեց խաղալ, հետո երբ սեղմեցի մսին, մեջից սպիտակավուն զանգված դուրս եկավ:

Տարա խանութ, վաճառողուհին տնօրենին կանչեց, ով փոխանակ ներողություն խնդրեր, սկսեց կոպտել, բայց հարցը իմ վճարած 870 դրամը չէր, բա որ երեխեքը թունավորվեին կամ վարակվեին:

Տնօրենն ինձ ասում ա՝ երբ կուտեիր ու կթունավորվեիր, էդ ժամանակ նոր կբերեիր, ինձ սկսեց ձեռ առնել, թե գնա իմ սառած միսը բեր, ոչ թե եփածը»։

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ահազանգում է սպառողը․ սուպերմարկետից գնված կրծքամիսը եփվելիս դարձել է ժելե, որից սկսել է սպիտակ հեղուկ հոսել (տեսանյութ)