Ահա, թե ինչպիսին է աշխարհի ամենահարուստ հայուհին, ինչո՞վ է զբաղվում Կարոլին Ռաֆայելյանը, ով արդեն 30 միլիոն դոլար է նվիրել Հայաստանին

Կարոլին Ռաֆայելյանը համարվում է աշխարհի ամենահարուստ հայուհին։ Նա լույս աշխարհ է եկել 1966 թվականին Ամերիկայում հայ փախստականի ընտանիքում։ Նրա հայրը զրոյից հիմնել է փոքրիկ ոսկերչական ընկերություն, և դուստրը շարունակելով հոր գործը զարգացրեց հոր բիզնեսը և դարձավ միլիարդատիրուհի։

Ներկայումս 54-ամյա Կարոլինի հարստությունը գնահատվում է  միլիարդ դոլար։ Նա աշխարհի հարուստ կանանցից մեկն է։

Ռաֆայելյանը հանդիսանում է  ԱՄՆ-ում ամենաշքեղ առանձնատներից մեկի սեփականատերը։Տունը  ունի 60 սենյակ։ Իր ոսկերչական ընկերությունը Կարոլինը անվանել է իր դուստրերի անունով՝ Alex and Ani։ Միլիարդատիրուհին երկու դուստր ունի։

Կարոլինը երբեք չի մոռանում իր պատմական հայրենիքը, մշտապես օգնում է Հայաստանին և ողջ աշխարհում սփռված հայերին։ Հայաստանին նա նվիրել է շուրջ 30 միլիոն դոլար։

Alex and Ani ոսկերչական խանութները  վաճառում են յուրօրինակ ապարանջաններ՝ CAMP HAIASTAN, որի վաճառքից ստացված եկամուտը ուղղվում է ԱՄՆ-ում հայ երեխաների օգնությանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

error: Content is protected !!