Շատ ծնողներ երեխային վաղ հասակում սովորեցնում են այբուբենը ու հպարտանում դրանով, բայց իրականում երեխայի վաղ զարգացումը կարող է հետագայի համար վտանգավոր լինել

Վաղ զարգացման առանձնահատկությունները

Վաղ զարգացումը նորաձև է։ Սակայն ու՞մ է դա ավելի անհրաժեշտ, երեխային, թե՝ ծնողին։

Միայն թե երեխայի հետագա հանճարեղությունը որևէ կերպ կապված չէ վաղ կարդալու հետ։ 2-3 տարեկան երեխայի համար գլխավորը աշխարհը ճանաչելն ու ազատ խաղային ձևով զարգանալն է։

Ընդհանուր առմամբ տառերն ընդամենը ավելորդ ինֆորմացիա են վաղ տարիքի համար։ Աշխարհում այնքան բան կա, որ երեխան պետք է յուրացնի մինչև երեք տարեկանը։

Մինչև յոթ տարեկանը ուղեղի՝ տառերը ճանաչելու համար պատասխանատու հատվածները դեռևս զարգացած չեն։ Եթե դրանք ակտիվորեն սկսենք գործի դնել նախքան ճիշտ ժամանակը, հնարավոր է ուղեղի այլ հատվածներ վնասենք։ Ստացվում է, որ որոշակի հմտությունների զարգացումը, ինչպես օրինակ կարդալն է, հնարավոր է լինում ինտելեկտի և շփման հմտությունների նվազեցման հաշվին։

Ստացվում է, որ ձախ կիսագունդը գողություն է անում աջից, իսկ դա մարդու ստեղծագործական և հուզական կողմն է։ Երաժշտական լսողություն, նկարելու հմտություններ, ռիթմի և սոցիալիզացիայի զարգացում. ահա թե ինչ են ծնողները գողանում երեխայից՝ ստիպելով նրան կարդալ վաղ հասակում։

Փորձել իհարկե կարելի է, դրանից ոչ մի վատ բան չի պատահի։ Սակայն պետք է միանգամից հասկանալ, արդյո՞ք դա ստացվում է երեխայի մոտ, թե՝ ոչ։ Եթե ոչ, ապա թողեք որ նա լիովին վայելի իր մանկությունը։

Կարդալ ու գրել սովորելու համար երեխան դեռ ժամանակ կունենա։ Դրա համար նրանք մի տարի պատրաստվում են մանկապարտեզում իսկ հետո էլ սովորում են դա դպրոցում։ Ի դեպ, փորձը ցույց է տալիս, որ կարդալու հմտությունները միանման են լինում թե նրանց մոտ, ովքեր շուտ են սկսել կարդալ, թե նրանց մոտ, ովքեր միայն դպրոցում են սովորել կարդալ։

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Շատ ծնողներ երեխային վաղ հասակում սովորեցնում են այբուբենը ու հպարտանում դրանով, բայց իրականում երեխայի վաղ զարգացումը կարող է հետագայի համար վտանգավոր լինել