Ահա, թե ինչքան գումար պետք է ստանա անձը պետությունից, եթե առհասարակ չունի ստաժ

Եթե լրացել է Ձեր 65 տարին, չունեք կենսաթոշակ ստանալու իրավունք, քանի որ չունեք աշխատանքային ստաժ, ապա այս դեպքում ևս Դուք չեք մնա ձեռնունայն։ Պետությունը փորձել է ձեռք մեկնել նաև նրանց, ովքեր դպրոցից հետո այդպես էլ երբևէ չեն աշխատել կամ աշխատել են, բայց չունեն գրանցված ստաժ ու գործատւոի հետ չեն կնքել քաղիրավական պայմանագիր:

Նպաստը, որը նշված դեպքերում նշանակում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը, կոչվում է ԾԵՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ

Dialogue.am-ը «Սոցիալական իրավունք» շարքի հերթական հրապարակմամբ այս անգամ անդարադառնում ենք ծերության նպաստի տրամադրման կարգին ու չափին: Սկսենք նրանից, որ ծերության նպաստը նշանակվում է ՑՄԱՀ։ Այն, ի տարբերություն կենսաթոշակների չափի, հաստատուն է՝ ցանկացած քաղաքացի որպես ծերության նպաստ ամեն ամիս ստանում է կայուն եկամուտՙ որը կազմում է ընդամենը 16 հազար դրամ:

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության կողմից մեզ տրամադրված տվյալների համաձայն՝ Հանրապետությունում ծերության նպաստ ստանալու իրավունք ունեցող անձանց թիվը միայն 2016-ին կազմել է 3 973 նպաստառու:

Դիմումին կից ներկայացվում են անձը հաստատող փաստաթուղթ՝ անձնագիր կամ նույնականացման քարտ։
Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձիք՝ արպես անձը հաստատող փաստաթուղթ, կարող են ներկայացնել` ՀՀ-ում բնակվելու իրավունքը (կացության կարգավիճակը) հաստատող փաստաթուղթը, իսկ փախստականի կարգավիճակ ունեցող անձիք` կոնվենցիոնմ ճամփորդական փաստաթուղթ:

Նպաստառուի մահվան, ինչպես նաև նրան մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու դեպքում,

Նպաստառուին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կենսաթոշակ նշանակելու դեպքում, Նպաստառուի՝ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում. ՀՀ երկքաղաքացի նպաստառուի` մշտապես կամ առավելապես օտարերկրյա պետությունում բնակություն հաստատելու դեպքում, ինչպես նաև ՀՀ բնակության վայրի
(հասցեի) հաշվառումից դուրս գալու և մեկամսյա ժամկետում չհաշվառվելու դեպքում, Նպաստի իրավունքը կորցնելու կամ նպաստի գործում կեղծ (ոչ հավաստի) փաստաթղթեր հայտնաբերելու դեպքում,

Նպաստառուին կամ նրա փոխարեն նպաստն ստանալու իրավունք ունեցող անձին 12 ամիս անընդմեջ նպաստ չվճարելու դեպքում,

Նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու մասին նոտարական կարգով վավերացված հայտարարությունը տարածքային կենտրոն ներկայացնելու դեպքում։

Ծերության նպաստի չվճարված գումարը վճարելու կարգը

Ծերության նպաստ ստանալու իրավունք ունեցող անձին չվճարված նպաստի գումարը վճարվում է դիմելու կամ նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու համար հիմք համարվող տեղեկատվությունը ստացվելու ամսվան նախորդող 1 տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը նպաստ ստանալու իրավունք է ունեցել:

Հարգելի շահառուներ, Ձեր իրավունքն իրացնելիս խոչընդոտների հանդիպելու դեպքում կամ հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել հոդվածի հեղինակին +374 55 228 107

Կարող եք դիմել Dialogue.am-ի ֆեյսբուքյան էջին

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

error: Content is protected !!