Երբ տեսա ամուսնուս՝ «ամենամտերիմ» ընկերուհուս հետ գրկախառնված, ամբողջ աշխարհը փուլ եկավ գլխիս. հիմա ինձ ամենավերջին հիմարն եմ զգում, դե ասեք՝ ինչ անեմ

Ես շատ եմ լսել իսկական ընկերության մասին, փորձել եմ ընկերուհիներ ունենալ,  բայց ինձ բախտ չվիճակվեց  իսկական ընկերուհի ունենալ։  Հավանաբար իմ բախտը չի բերել ընկերուհիների հարցում։ Դպրոցական ընկերուհիս, չնայած այժմ ափսոսում եմ, որ նրան ինձ ընկերուհի եմ համարել, իմ մեջքի հետևում դավեր էր նյութում իմ դեմ, պատմում էր մյուսներին իմ բոլոր գաղտնիքները և ես դադարեցի նրա հետ ընկերություն անել։

Հետո համալսարանում սկսեցի ընկերություն անել  համակուրսեցուս հետ։ Նա գյուղից էր, ապրում էր հանրակացարանում։ Նա դուր եկավ ծնողներիս և թույլ տվեցին, որ նա ապրի մեր տանը։ Մենք քույրերի պես էինք։  Ես ծանոթացա մի տղայի հետ ու սիրահարվեցի։ Բնականաբար այդ մասին առաջինն իմացավ  Աննան՝ ընկերուհիս։ Ես նրան պատմում էի մեր հանդիպումների մասին։ Նա ցանկացավ ծանոթանալ և ես նրան մեզ հետ հրավիրացի կինո։ Աննան սկսեց հաճախակի  ներկա գտնվել մեր հանդիպումներին, զգում էի, որ  փորձում է ամեն կերպ գրավել  ընկերոջս, բայց ուշադրություն չէի դարձնում։ Մի անգամ ընկերս ասաց, որ զբացված է լինելու հանգստյան օրերին։ Աննան էլ ասաց, որ գնալու է ծնողներին տեսակցության։ Ես էլ որոշեցի գնալ գնումների։

 

Բայց այդ օրը ես տեսա նրանց միասին։  Նրանք գրկախառնված մտնում էին սրճարան։ Թե ինչ ցավ զգացի, չեմ կարող բառերով բացատրել։ Նրանք հանդիպում էին իմ մեջքի հետևում, ես ինձ զգում էի աշխարհի ամենավերջին հիմարի պես։

Այդ օրվանից ես այլևս ընկերուհի չունեմ և չեմ հավատում սիրուն։

Չմեղադրեք ինձ։

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

error: Content is protected !!