Այսօր մեր առաջին տիկնոջ ծննդյան օրն է. եկեք շնորհավորենք ու մաղթենք ամենալավն ու բարին

Այսօր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ծննդյան օրն է։

Աննա Հակոբյանը հանդիսանում է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների ղեկավար և«Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության հեղինակ:

2003-2008 թվականներին աշխատել է «Հայկական ժամանակ» օրաթերթում, որպես լրագրող, իսկ 2008-ի մարտի 1-ի դեպքերից հետո հետո ստանձնել է թերթի գլխավոր խմբագրի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները, իսկ 2013 թվականից՝ թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը[4]:

Աննա Հակոբյանը, որպես լրագրող և հասարակական գործիչ, իր ակտիվ մասնակցությունն է ունեցել երկրում տեղի ունեցող տարբեր իրադարձություններին: 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխության ժամանակ Աննա Հակոբյանն աջակցել է ամուսնուն, ինչպես Գյումրի քաղաքից սկսված «Իմ քայլը» շարժմանը ընթացքում, այնպես էլ մայրաքաղաքում կազմակերպված հանրահավաքների ժամանակ:

Հատկանշական է հատկապես այն, որ 2018 թվականին Աննա Հակոբյանը որպես ՀՀ վարչապետի առաջին տիկին հիմնել է «Իմ քայլը» և «City of smile» կամ «Ժպիտների Քաղաք» բարեգործական հիմնադրամները: Աննա Հակոբյանը նաև հանդիսանում է «Կանայք հանուն խաղաղության» (Women for Peace) նախաձեռնության հեղինակը, որի նպատակն է Հայաստանում և Արցախում խաղաղության հաստատումը:

«Իմ քայլը» հիմնադրամի նպատակն է ստեղծել հարթակ, որի միջոցով լուծումներ կգտնվեն մշակույթի, կրթության, առողջապահության և սոցիալական ապահովության ոլորտներին վերաբերող այն խնդիրներին, որոնց լուծումները դեռ հասանելի չեն պետության և կառավարության համար:

«City of smle» կամ «Ժպիտների Քաղաք» բարեգործական հիմնադրամի նպատակն է օգնել քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող անձանց, ինչպես նաև նպաստել Հայաստանում ուռուցքաբանության և արյունաբանության զարգացմանը[

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Այսօր մեր առաջին տիկնոջ ծննդյան օրն է. եկեք շնորհավորենք ու մաղթենք ամենալավն ու բարին