Առաջին հայացքից սա սովորական, երջանիկ զույգ է, սակայն ավելի ուշադիր նայելով լուսանկարները կհասկանաք ամեն բան, նրանց պատմությունը հուզել է հազարավորներին

Հարսանիքը արտառոց օր է սիրահարների համար։ Ինչը կարող է ավելի հուզիչ և տպավորիչ լինել, քան սպիտակ զգեստով հարսնացուն և գեղեցիկ կոստյումով փեսացուն, որ ձեռքերի վրա տանում է իր սիրելիին։ Եվ երբևէ ոչ մեկի մտքով չի անցնում, որ կարող է հակառակը լինել,  այսինքն հարսնացուն  ձեռքերի վրա պահում է փեսացուին։ Այս զույգի լուսանկարները շատ արագ տարածվեցին Համացանցում և հավանության արժանացան հազարավոր օգտատերերի կողմից։

Ջեսսին դեռ մանկուց երազում էր զինվորական դառնալ և կարողացավ իրականացնել իր երազանքը։ Բայց նրան վիճակված չէր ողջ կյանքում մնալ զինվորական։  Աֆղանստանում ականի պայթյունի հետևանքով նա կորցրեց երկու ոտքերը։ Տղան սարսափելի տանջանքների միջով անցավ։ Եվ միայն հարազատների աջակցության շնորհիվ նա կարողացավ հաղթահարել։  Ջեսսին չհանձնվեց և սովորեց ակտիվ կյանք վարել։

Իր ապագա կնոջ՝ Կելլիի հետ նա ծանոթացավ  լողի մրցումների ժամանակ։ Նրանք միանգամից սիրահարվեցին և շուտով ամուսնացան։

Այն բանից հետո, երբ Ջեսսին և Կելլին կարդացին հաշմանդամ դարձած մի տղամարդու պատմություն, որին լքել էր կինը հաշմանդամության պատճառով, որոշեցին իրենց լուսանկարները հրապարակել սոցցանցերում և արժանացան բազում հիացական խոսքերի։ Աշխարհի տարբեր կողմերից նրանց երջանկություն և անսահման սեր մաղթեցին։ «Մենք մյուսներից ոչնչով չենք տարբերվում, ոչ ոք ապահովագրված չէ վատ «անակնկալներից»», — հայտարարում են Ջեսին և Կելլին։

Այս զույգը իսկական սիրո  վառ ապացույց է, նրանք համոզված են, որ իսկական սիրո ամար գոյություն չունեն խոչընդոտներ։

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

error: Content is protected !!