34-ամյա կինը, ով 5 տարեկանից չի կտրել մազերը կամ մեր օրերի Ռապունցելը. միայն տեսնեք նրա շքեղ վարսերը

Շատ աղջիկներ են երազում երկար գեղեցիկ մազեր ունենալ, բայց ոչ բոլորին է հաջողվում։ Այսօր առաջարկվում են տարբեր տեսակի ու երկարության կեղծամներ, բայց բնական մազերի գեղեցկությունն այլ է։ Դրա համար անհրաժեշտ է երկու պայման։ Նախ, պետք է ունենալ մեծ համբերություն և շատ ժամանակ ու ջանքեր հատկացնել մազերի խնամքին։ Եվ երկրորդ, մեծ դեր է խաղում ժառանգականությունը, եթե մազերը բնականից բարակ են և անորակ, ապա կոսմետիկան չի օգնի։

Մեր օրերի Ռապունցելը բնակվում է Օդեսայում։ 34-ամյա Ալյոնա Կրավչենկոյի հպարտությունն են նրա մազերը։ Դրանց երկարությունը արդեն հասնում է 1,8 մետրի։

Նա մազերը չի կտրել 5 տարեկանից՝ մոր խորհրդով։ Մայրը դեռ մանկուց նրա մեջ սեր է սերմանել  երկար մազերի նկատմամբ։

Նրա մազերը նրա հասակից երկար են։

«Ես շատ եմ սիրում իմ մազերը և երբեք չեմ մտածել դրանք կտրելու մասին, ես ինձ չեմ պատկերացնում կարճ կամ ներկված մազերով, ես ուրախությամբ եմ խնամում իմ մազերը, դրանք իմ մի մասն են, իմ գեղեցկությունն ու իմ հարստությունը։ Ես երբեք մազերս չեմ չորացնում ֆենով, չեմ սանրում խոնավ վիճակում, լվանում եմ շաբաթը մեկ անգամ, օգտագործում եմ սնուցող և ամենակարևորը պրոֆեսիոնալ կոսմետիկա», — ասել է Ալյոնան։

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

34-ամյա կինը, ով 5 տարեկանից չի կտրել մազերը կամ մեր օրերի Ռապունցելը. միայն տեսնեք նրա շքեղ վարսերը