Անչափ համեղ, շոկոլադե տորթ, որի բաղադրության մեջ չկա ձու. որ չիմանաս, երբեք գլխի չես ընկնի

Շատ համեղ և արագ պատրաստվող «Crazy Cake», որը պատրաստվում է ջրով և որի բաղադրության մեջ չկա ձու:

Բաղադրիչները.

  • Ալյուր – 300գ
  • Կակաո – 2 ճ/գ
  • Սոդա – 1 թ/գ
  • Աղ – 1/3 թ/գ
  • Բուսայուղ – 190 մլ
  • Քացախ – 1 ճ/գ
  • Ջուր – 250 մլ
  • Շաքարավազ – 180 գ
  • Վանիլին – 1 թ/գ

Պատրաստման եղանակը.

Իրար հետ մաղել ալյուրը, կակաոն, սոդան և աղը: Խառնել չոր բաղադրիչները:

Խառնել ջուրը, բուսայուղը, քացախը, շաքարավազը և վանիլինը:

Ստացված զանգվածի մեջ ավելացնել չոր բաղադրիչները և հունցել մինչև միասեռ խմոր դառնալը:

Խմորը տեղավորել 21-23 սմ կաղապարի մեջ և թխել 35-40 րոպե՝ նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում:

Պատրաստի թխվածքը սառեցնել, վրան ցանել շաքարի փոշի և մատուցել

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Անչափ համեղ, շոկոլադե տորթ, որի բաղադրության մեջ չկա ձու. որ չիմանաս, երբեք գլխի չես ընկնի