Բժիշկները սարսափած են, արդյո՞ք 1918-1919թթ. մահաբեր իսպանական գրիպը նորից գլուխ կբարձրացնի. թոքաբորբ, արյունոտ հազ ու մահ՝ ժամերի ընթացքում

Իսպանական գրիպը մարդկության պատմության ամենազանգվածային համաճարակն է, որը միլիոնավոր մարդու կյանք խլեց։ 100 տարի առաջ աշխարհում բռնկվեց այսպես կոչված իսպանական գրիպի համաճարակը, որին զոհ գնաց շուրջ 100 միլիոն մարդ։  Գիտնակնները կարծում են, որ վաղ թե ուշ  մարդիկ կրկին կբախվեն  այդ հիվանդության հետ։ Ի՞նչ կլինի մեզ հետ, արդյո՞ք ժամանակակից բժշկությունը կկարողանա պայթարել դրա դեմ։  Դա մահացու աղետ կլինի մարդկության համար։

1918-1919 թթ. աշխարհում բռնկված համաճարակն առաջացել էր գրիպ A վիրուսից, որը հայտնի է որպես H1N1: Վարակված մարդիկ մահանում էին մի քանի ժամվա ընթացքում, լավագույն դեպքում մեկ-երկու օրվա ընթացքում։

Ընդամենը 4 ամսվա ընթացքում իսպանական գրիպը տարածվեց ողջ աշխարհում, Բարսելոնայից  մինչև Քեյփթաուն, Ալյասկայից մինչև Ավստրալիա։ Վարակվածների թիվը գերազանցում էր 550 միլիոնը։Իսպանական գրիպը սկսել է մարդկանց կյանքեր խլել այնպիսի արագությամբ ու մասշտաբներով, որպիսին աշխարհը դեռ չէր տեսել։

Հիվանդության ախտանշաններն էին դեմքի կապույտ գույնը, թոքաբորբն ու արյունոտ հազը։Ուշ փուլերում վիրուսն առաջացնում էր ներթոքային արյունահոսություն, ինչն էլ հիվանդին ստիպում էր խեղդվել սեփական արյունից։

«Գրիպի համաճարակը նման է հրաբխի ժայթքելուն, ցունամիներին, դրանք ուղղակի բռնկվում են, և դրանցից որոշները ավելի սարսափելի են , քան մենք պատկերացնում ենք»․ ասել է Մինեսոտայի ինֆեկցիոն հիվանդությունների ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Մայքլ Օստերհոլմը։

Այսօր գիտնականները չեն հերքում, որ մահացու մուտացիան կարող է յուրաքանչյուր պահի տեղի ունենալ, ինչն էլ, բնականաբար, ավերիչ կլինի աշխարհի համար։

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Բժիշկները սարսափած են, արդյո՞ք 1918-1919թթ. մահաբեր իսպանական գրիպը նորից գլուխ կբարձրացնի. թոքաբորբ, արյունոտ հազ ու մահ՝ ժամերի ընթացքում