«Բալային համակարգը բարեփոխում է, թե՞ մարդկանց տարրական հացի փող աշխատելու հնարավորությունից զրկել»․Գևորգ Գրիգորյանի սկանդալային գրառումը

Ճանաչված դերասան Գևորգ Գրիգորյանը անդրադառնալով բալային համակարգի կիրառման թեմային  սկանդալային գրառում է արել հետևյալ բովանդակությամբ․

«Բալային համակարգը բարեփոխում է, թե՞ մարդկանց տարրական հացի փող աշաատելու հնարավորությունից զրկել։ Լավ ձեզ մե՞ր չի բերել, դուք էս ազգից,էս երկրից չեք, էս քաղաքից չէ՞ք, ոնց կարելի ա նման համակարգ ընդհանրապես մտածել մի երկրում, որտեղ Տաքսի քշելով էտքան մարդ տուն ա պահում։  Էտ վարորդներն օրական 200-300 կիլոմետր քշում են, որ օրվա հաց ունենան տունը, էրեխեքին շոր կոշիկ առնեն, որ դպրոց ուղարկեն, վարորդների մի 20% թոշակառուներ են, էտ մարդկանց բերանը ատամ չկա, արա դուք վաբշե մա՞րդ եք, որ վարորդականից զրկեք անհեթեթ բալերով ի՞նչ եք տալու դրա փոխարեն, ի՞նչ հնարավորություն գումար աշխատելու, ու ոչ-մեկ չասի, որ գործ հա էլ կա, սաղ ազգը վարկեր ու ապառիկներ ունի, էտ մի կտոր հացից էլ որ զրկեք հանգիստ կքնե՞ք։ Նախորդ հրեշավոր իշխանություններից ինչո՞վ եք տարբերվում — ոչ մի բանով, ուղղակի ժպիտներով ու թավիշներով եք ք․․․եր ուտում»։

Նյութը հրապարակման պատրաստեց  Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

«Բալային համակարգը բարեփոխում է, թե՞ մարդկանց տարրական հացի փող աշխատելու հնարավորությունից զրկել»․Գևորգ Գրիգորյանի սկանդալային գրառումը