Գույքահարկի նոր օրենքը ունեզրկելու է Երևանի բնիկներին․ ես բնիկ եմ և սա իմ քաղաքն է․Արտյոմ Երկանյանի

Ֆեյսբուքում ֆլեշմոբ է սկսվել ԱԺ ընդունած օրենքի դեմ, որով գույքահարկը բարձրացվելու է․ Ֆլեշմոբին է միացել նաև լրագրող Արտյոմ Երկանյանը․․․ «Սիրելի երևանցիներ, եթե հիմա չբարձրաձայնեք ձեր իրավունքները, վաղը ստիպված կլինեք զրկվել ձեր բնակարաններից և տներից․․․

Սա մեզ ժառանգություն հասած անշարժ գույքի օտարման կամ էկսպրոպրիացիայի նոր «ձև» է։ Մտածեք ձեր երեխաների ապագայի մասին․․․

ՄԻԱՑԵՔ ԱՅՍ ՖԼԵՇՄՈԲԻՆ՝ ՏԵՂԱԴՐԵԼՈՎ ՁԵՐ ԼՈՒՍԱՆԿԱՐՆ ՈՒ ԱՅՍ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՐ ԱՆՈՒՆԻՑ ԱՆՁՆԱԿԱՆ ՖԲ ԷՋՈՒՄ՝

«Գույքահարկի նոր օրենքը ունեզրկելու է Երևանի բնիկներին։ԵՍ ԲՆԻԿ ԵՄ ԵՎ ՍԱ ԻՄ ՔԱՂԱՔՆ Է»․․․

Այս բոլոր կոչերը, մեծ առումով, ուղղված են հենց վարչապետ Փաշինյանին, քանզի վերջնական որոշում տվողը, կամ առաջարկողը նա է լինելու։ Ու եթե անկեղծ լինենք, ու մի կողմ թողնենք՝ «Բնիկ երևանցի» միտքը, այս նոր օրինագիծն իսկապես մեծ բեռ է բոլորիս համար․․․

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

error: Content is protected !!