Եգիպտական արձանների կոտրված քթերի առեղծվածը

Եգիպտական արձանները հայտնի են իրենց կորված քթերով, ահա, թե դրանք ինչով են պայմանավորված։

Եգիպտական գերեզմաններ թալանողները կոտրել են արձանների քթերը՝ հավատալով, որ դրանք կպաշտպանեն իրենց տեղի չար ոգիների վրեժխնդրությունից՝ ասում է ամերիկյան վերլուծաբան Էդվարդ Բլեյբերգը:

Այս մասին նա խոսել է Artsy ամսագրին տված հարցազրույցում:

Բրուքլինի ցուցահանդեսի կազմակերպիչ Բլեյբերգին հաճախ են այցելուները հարցրել հին եգիպտական արձանների կոտրված քթերի մասին։

Նա երկար ուսումնասիրել է այդ խնդիրը և եկել այն եզրահանգման, որ եգիպտացիների հավատալիքներում արձանը մարդկային հոգու յուրատեսակ կացարան է, և վնասելով արձանի որևէ մասը՝ խլում են արձանից նրա ուժը։

Արձանները թալանողները հավատացել են, որ քիթը ջարդելով՝ զրկում են արձանին շնչելու հնարավորությունից՝ կարծում է գիտնականը։ Այդպիսով հանցագործները ապահովագրել են իրենց կողոպտված մեռյալների հոգիների հետապնդումից։

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

 

 

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Եգիպտական արձանների կոտրված քթերի առեղծվածը