Եթե խմորին ավելացնեք օղի, ապա խմորը կդառնա փքուն, թեթև և ծակոտիներով հարուստ. ահա, թե ինչպես է պետք անել

Խմորին մի քիչ օղի ավելացնելը շատ տնային տնտեսուհիների հին ավանդույթն է, նրանց յուրահատուկ գաղտնիքը: Շատ հայտնի է չեբուրեկիի բաղադրատոմսը՝  խմորի մեջ քիչ քանակությամբ ալկոհոլով, ինչի շնորհիվ եփելիս այն շերտավորվում է, իսկ վրան փուչիկներ են հայտնվում, ինչպես դրսում վաճառվող չեբուրեկիների վրա են լինում:

Պարզվում է՝ օղին նպաստում է, որ ցանկացած խմոր՝ ինչպես թթխմորով պատրաստվող, այնպես էլ՝ առանց թթխմորի, լինի ավելի փխրուն: Դրա շնորհիվ հացաբուլկեղենն ու թխվածքները լինում են ավելի փքուն և ավելի երկար են պահպանում թարմությունը: Սպիրտի հոտը թող ձեզ չվախեցնի, քանի որ այն եփելու ընթացքում ամբողջովին գոլորշիանում է:

Այսպիսով, եթե որոշել եք փորձարկել «հարբած» խմորի բաղադրատոմսը, ապա ձեզ կծանոթացնենք պատրաստման մի քանի խորամանկությունների:

Բոլոր բաղադրիչները պետք է լինեն ոչ սառը, ցանկալի է սենյակային ջերմաստիճանի:

Կարելի է պատրաստել հատուկ էսենցիա 70%-անոց սպիրտով շաֆրանի կամ ցիտրուսակեղևի հետ: Այս դեպքում խմորը ոչ միայն փքուն է ստացվում, այլև հաճելիորեն բուրում է:

Օղին ավելացրեք հեղուկ բաղադրիչների մեջ, խառնեք, ապա լցրեք ալյուրի մեջ:

Օղիով  կամ կոնյակով հունցած խմորը լինում է շատ ավելի փքուն և բազմաթիվ ծակոտիներով:

 Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

 

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Եթե խմորին ավելացնեք օղի, ապա խմորը կդառնա փքուն, թեթև և ծակոտիներով հարուստ. ահա, թե ինչպես է պետք անել