Երազանքն օգնեց 8-ամյա Էլենին հաղթահարել քաղցկեղը, Աստված քեզ պահապան հրաշք աղջնակ

8–ամյա Էլենը մեծ երազում է դառնալ «Միսս Հայաստան»։ Եվ հենց այդ երազանքն էլ նրան ուժ տվեց պայքարելու քաղցկեղի դեմ։ Մեկ տարի շարունակ այս հրաշծք աղջնակը պայքարեց Յուինգի սարկոմայի դեմ պայքարելու ու  հաղթահարեց այն։  Նա ապրում է իր երազանքով։


«Աստծուց անընդհատ համբերություն էի խնդրում, ու Նա մեզ պարգևատրեց»,-արցունքները հազիվ զսպելով, ասաց Էլենի մայրը` Ռիմա Վարդանյանը։
Մոր խոսքերով, դստեր  մոտ ամեն ինչ սկսվել էր կողոսկրերի ցավից և հետազոտության արդյունքում ախտորոշվել էր  չարորակ ուռուցք։


Փոքրիկ Էլենը չի ցանկանում  հիշել առաջին կուրսը, երբ նա  անընդհատ սրտխառնոց ուներ, ոչինչ չէր կարողանում ուտել և հիվանդասենյակից դուրս չէր գալիս։

«Երբ հիվանդանոցում էի, շատ էի ուզում 15 օրով տուն գնալ։ Կարոտել էի ընտանիքիս, հատկապես եղբայրներիս։ Մեկ էլ ընկերուհուս` Էլենին։ Մենք պայմանավորվել ենք, որ քույրիկներ ենք, որովհետև ես քույրիկ չունեմ, իսկ իրենը հեռու է»։Էլենը ուզում է դեղին գույնի շատ շորիկներ ունենալ ու ամեն առիթի` հենց արևի գույնի զգեստ հագնել։

Աստված պահապան բոլոր երեխաներին։

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Երազանքն օգնեց 8-ամյա Էլենին հաղթահարել քաղցկեղը, Աստված քեզ պահապան հրաշք աղջնակ