Դուք ձեր երեխաներին տալիս եք խմելու խանութից գնած «բնական» հյութե՞ր. ուրեմն պարտադիր պիտի իմանաք սրա մասին

Մենք միշտ փորձում ենք գնել որակյալ մթերք և կոսմետիկ միջոցներ և ուշադիր կարդում ենք  պիտակները։ Եվ մեր մտքով անգամ չի անցնում, որ մեզ խաբում են։ Մի հավատացեք, եթե գրված է․

Առանց կոնսերվանտների

Ցավոք, այսօր գրեթե հբնարավոր չէ գտնել մթերք առաց կոնսերվանտների, եթե դրանք պատրաստված չեն ձեր ձեռքով։ Առանց կոնսերվանտների ապրանքը խանութում երկար չի կարող պահպանվել։ Չափավոր քանակության դեպքում դրանք վնասակար չեն, բայց որ լիովին բացակայում են, դա հեքիաթ է։

Առանց շաքարի

Եթե քաղցր գազավորված ըմպելիքի շշի պիտակի վրա գրված է․ առանց շաքարի, ապա հնարավոր է, որ այն շաքար չի պարունակում, բայց  վստահաբար կարելի է ասել, որ առկա է «ասպարտամ»։ Իսկ այն այդքան էլ անվտնագ չէ, առաջացնում է գլխացավեր, դեպրեսիա։

100% բնական հյութ

Ցանկացած բնական հյութ իրականում  պարունակում է միայն 30% բնական հյութ։ Հյութը պատրաստում են կոնցենտրատից, ջրից, շաքարից և կիտրոնաթթվից։ Եվ եթե արտադրողը  նշում է 100% բնական հյութ, նա խաբում է սպառողին։

Հաստատված է դերմատոլոգների կողմից

Կոսմետիկ միջոցների պիտակների վրա նման գրառումը դեռևս որակի երաշխիք չէ։ Անխոս այն վստահություն է ներշնչում, բայց լիովին հավատալ պետք չէ։

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Դուք ձեր երեխաներին տալիս եք խմելու խանութից գնած «բնական» հյութե՞ր. ուրեմն պարտադիր պիտի իմանաք սրա մասին