Երեխաներս պաշտում են կիտրոնի համով այս մարմելադները․ ի դեպ դրանք պատրաստման համար 10 րոպե է անհրաժեշտ

Երեխաներս պաշտում են այս կիտրոնի մարմելադները․ դրանք պատրաստելու համարա անհրաժեշտ է ընդհամենը 10-15 րոպե․

Անհրաժեշտ բաղադրիչներ են․

  • 3-4 կիտրոն
  • 1 տուփ արագ լուծվող ժելատին
  • 50մլ ջուր
  • 2 բաժակ շաքարավազ
  • 150մլ ջուր

Պատրաստման եղանակ.

Ժելատինի վրա լցնել 50մլ ջուր և թողնել 15-20 րոպե, մինչ ժելատինը կուռի:

Մինչ այդ հանել կիտրոնի կեղևը, այն մեզ պետք չէ:

Կիտրոնները կտրատել, լցնել բլենդերի մեջ և մանրացնել:

Կաթսայի մեջ լցնել 150մլ ջուր, ավելացնել շաքարավազն ու մանրացրած կիտրոնը:

Եփել զանգվածը 10 րոպե և ջրքամել:

Ժելատինը միացնել ջրքամած կիտրոնի հետ, եփել 5 րոպե և լցնել ֆորմայի մեջ: Թողնել մոտ կես ժամ, և 2-3 ժամով ուղարկել սառնարանը:

Կտրատել, թաթախել շաքարավազի մեջ և մատուցել:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Երեխաներս պաշտում են կիտրոնի համով այս մարմելադները․ ի դեպ դրանք պատրաստման համար 10 րոպե է անհրաժեշտ