«Երջանիկ եմ, որ ունեմ այն կյանքը, որով հիմա եմ ապրում»․ Էմմա Մանուկյանը անկեղծացել է

Սիրված դերասանուհի Էմմա Մանուկյանը վերջերս դարձավ 31 տարեկան։ Էմման մի վառ երազանք ունի, նա միշտ երազել է տարեդարձը նշել որևէ կղզում, ավազի, արմավենու և տաք արևի ուղեկցությամբ անցկացնելու մասին։ Էմման վստահ է, որ կնոջ համար երջանիկ ու հետաքրքիր տարիները սկսվում են 30-ից հետո։ «Ես հիմա վայելում եմ ամենագեղեցիկ տարիքը․ կա հասունություն, փորձ, խելք, միաժամանակ, դեռ կա երիտասարդություն և թարմություն։ Մինչև 30 տարեկան կինն ունի երիտասարդություն և թարմություն, բայց չունի փորձ, հասունություն և խելք», -ասում է դերասանուհին։

Դերասանուհին նաև նշում է, որ հասցրել է իրականացնել նպատակներն ու գտնել ներդաշնակություն․ «Երջանիկ եմ, որ ունեմ այն կյանքը, որով հիմա եմ ապրում, ինձնից շատ գոհ եմ. մինչև 30 տարեկան արածիս համար ինձ գերազանց եմ նշանակում, սակայն ցանկություններիս ցանկում շատ են նաև կետեր, որոնք չեմ հասցրել իրականացնել։ Հույս ունեմ՝ այս ընթացքում այդ երազնանքներն էլ իրականացնել»։

Էմման չի սիրում իր տարեդարձի օրը,  տխուր հիշողություններ ունի։

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

«Երջանիկ եմ, որ ունեմ այն կյանքը, որով հիմա եմ ապրում»․ Էմմա Մանուկյանը անկեղծացել է