Զարմանահրաշ փաստ Հայոց այբուբենի մասին. ահա, թե ինչպես է հոլանդացի նկարիչը 1690թ․ փորագրել հայկական այբուբենը, սա տեսնել է պետք

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում զարմանահրաշ փաստ հայոց այբուբենի մասին, որի մասին հավանաբար շատ քչերը գիտեն։

Հայկական այբուբենի մասին, որը տեղ է գտել ղպտական այբուբենի և չինական հիերոգլիֆների կողքին։

1690 թվականին հոլանդացի տաղանդավոր նկարիչ, փորագրիչ Յան Լոյկենը ձեռնամուխ եղավ բացառիկ գրավյուրների շարքի ստեղծմանը, որտեղ ներկայացվում են աշխարհի հնագույն այբուբենների տառատեսակները, ինչպես նաև տրվում են նրանց լատինատառ անունները: Այդ գործերն աչքի են ընկնում նրբաճաշակությամբ և ստեղծված են մեծ վարպետությամբ։  Այդ գրավյուրներից մեկի վրա` ղպտական այբուբենի և չինական հիերոգլիֆների կողքին տեղ է գտել նաև հայոց այբուբենը ներկայացնող պատկերը՝ «Armenisch Alphabet» նշումով:

Յան Լոյկենի հեղինակած աշխարհի հնագույն այբուբենների գրավյուրների շարքը մի քանի խմբաքանակներով հրատարակվել է Ամստերդամում՝ հրատարակիչ և գիտնական Վիլհելմուս Գուրեի (Wilhelmus Goeree) կողմից:

Այն համարվում է առաջին տպագրություններից, որտեղ տառերի պատկերի հետ արտացոլված է նաև նրանց համապատասխան անվանահամակարգը, հայերենի տարբերակում՝ «Ա-այբ, Բ-բեն, Գ-գիմ, Դ-դա», և այլն:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Զարմանահրաշ փաստ Հայոց այբուբենի մասին. ահա, թե ինչպես է հոլանդացի նկարիչը 1690թ․ փորագրել հայկական այբուբենը, սա տեսնել է պետք