«Էս թավիշն էլ շուտով կվերածվի փալասի». Պավլիկ Մանուկյանի հայտարարությունը

Հունվարի 15-ին, լրագրողների հետ զրույցում «Սասնա ծռերի» գործով ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը նշել է.

«Վերջը ոչ մի օղակում «Սասնա ծռերի» հետ ոչ մեկը չբարեհաճեց հանդիպել, մինչդեռ մարդիկ են գնացել հանդիպման, «Սասնա ծռեր»-ի անունից՝ խոսում են Ցռան Վերգոները, որ «Սասնա ծռերի» հետ ընդհանրապես կապ չունեն: Որոնք, ճիշտն ասած, անհարմար եմ զգում, բուտիլիզմով հիվանդ թունավոր էդ բանը, որ քաշում են ժողովրդի ջանը, այսպես վարակում, պառակտում առաջացնում, անհասկանալի տեսարաններ ստեղծում, արդյունքում ժողովուրդը չի էլ կարողանում կողմնորոշվել:

Իհարկե, շուտով կկողմնորոշվի, որովհետեւ բոլորն էլ բացահայտվելու են, բոլորի դեմքն էլ երեւալու է, կապրենք կտեսնենք: Ես մնում եմ նույն համոզմունքին, որ ոչինչ չի փոխվել թե դատարանների վրա ազդեցությունը, թե ամեն տեղ»,-ասաց Մանուկյանը՝ հավելելով. «Էս թավիշն էլ շուտով կվերածվի փալասի, եթե արդեն չի վերածվել»:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

«Էս թավիշն էլ շուտով կվերածվի փալասի». Պավլիկ Մանուկյանի հայտարարությունը