Թեթև, փքուն և անմահական էկլերի պատրաստման բաղադրատոմսը՝ փոքրիկ գաղտնիքներով. տանեցիները էլի ու էլի են պահանջելու

Պատրաստում ենք «Էկլեր». թեթև, փքուն, համեղ և արագ պատրաստվող բաղադրատոմս:

Խմորի համար անհրաժեշտ է

  • Կարագ — 100գր
  • Ձու — 4 հատ
  • Ալյուր — 180գր
  • Աղ — 1/2 թ/գ
  • Ջուր — 250 մլ

Պատրաստումը

Կարող եք օգտագործել ցանկացած տեսակի կրեմ:

Ջուրը եռացնել, ավելացնել կարագը, աղը և նորից եռացնել: Եռացող ջրի մեջ լցնել ալյուրը, լավ խառնել և 2 րոպե եփել:

Ստացված զանգվածը սառեցնել, մեկ-մեկ ավելացնել ձվերը և լավ խառնել: Կաղապարի վրա դնել յուղաթուղթ և վրան կարագ քսել: Խոհարարական պարկիկի օգնությամբ խմորը լցնել կաղապարի վրա:

Կաղապարը դնել 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և թխել մոտ 30 րոպե, մինչև ոսկեգույն դառնա: Թխվելու ընթացքում ջեռոցի դուռը չպետք է բացել:

Ստացված էկլերների մեջ լցնել կրեմ, իսկ վրան ցանկության դեպքում ցանել շաքարի փոշի:

Բարի ախորժակ

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Թեթև, փքուն և անմահական էկլերի պատրաստման բաղադրատոմսը՝ փոքրիկ գաղտնիքներով. տանեցիները էլի ու էլի են պահանջելու