Թորոսյան Արսենի փոխարեն մի պոլի փեդ դրված լիներ աթոռին վիճակը նույնը կլիներ, գուցե ավելի դրական ելքերով․ Վահան Բաբայան

Վահան Բաբայանը, ով հանդիսանում է «Ռեֆորմիստներ» կուսակցության հիմադիրը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաստորեն Թորոսյան Արսենի փոխարեն մի պոլի փեդ դրված լիներ աթոռին իր նկարագրած վիճակը կրկին նույնը կլիներ,գուցե ավելի դրական ելքերով Ժողովրդին դարձրել են փորձադաշտ,ասում են էլ ելք չկա Համավարակի սկզբում ասում էին մնացեք տանը`փրկեք կյանքեր,հետո հասկացան,որ տնտեսությունը կործանման շեմին է:

Հաջորդ փուլում պարզվեց,որ տանը մնալ պետք չի,որ փրկես կյանքեր,պետք է դիմակ կրես ու կփրկես հարյուրավոր կյանքեր:Հիմա ազգովի դիմակ կրելով էլի չփրկվեցին կյանքեր,մահերը ու վարակվածների թիվը կրկին ավելանում է Հիմա առողջապահության ոլորտը քայքայած,ցինիկ հայտարարությունների հեղինակ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող սուբյեկտը ասում է «Պետք է մնանք տանը ինչքան հնարավոր է շատ, այս իրավիճակից դուրս գալու այլ ելք չկա»

Բա որ՞ ելք չկա էս շոգին դրսում ի՞նչ իմաստ ունի մարդկանց տուգանելը դիմակ ու անձնագիր չունենալու համար,բա որ՞ ելք չկա դու ի՞նչ գործ ունես էդ պաշտոնում,բա որ՞ ելք չկա քո ու քո կառավարության անելիքը որ՞ն ա մահերը հաշվելը՞ և վիճակագրություն ներկայացնելը՞ :Ուրիշ երկրներում ելք կար,միայն էս անտաղանդ ու անպատասխանատու իշխանության շնորհիվ մեր փոքր երկիրը դարձավ վարակվածների թվով առաջատարներից մեկը աշխարհում,քանի որ իրենք էլ չգիտեն ինչ են անում ու վաղը ինչ են անելու գիտեն մի բան `մեղադրել բոլորին բացի իրենցից բոլորը մեղավոր են»:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

error: Content is protected !!