Երբ կոսմետիկ կրեմը վերջանում է, դուք կտրում եք տարա՞ն, որ օգտագործեք դրա մեջ եղած կրեմը. այլևս երբեք չեք անի դա, եթե իմանաք, թե ինչ սխալ եք գործում

Ժողովրդական իմաստությունն ասում է «Որքան էլ տարան սեղմես, միևնույնն է պարունակության մեկ քառորդը մնում է ներսում և հրաժարվում է դուրս գալ»։

Եթե խոսքը  լիներ, օրինակ, էժանագին կրեմի կամ ատամի մածուկի մասին, ապա կարելի է դեն նետել տարան առանց ափսոսանքի։ Բայց թանկարժեք կոսմետիկ միջոցների դեպքում այնքան էլ հեշտ չէ վերցնել ու դեն նետել սրվակը, իմանալով, որ այն դեռ լիովին չի դատարկվել։

Շատ կանայք առանց մտածելու կտրում են սրվակը՝  պարունակությունն օգտագործելու համար։

Սակայն դա այնքան էլ լավ միտք չէ։ Կտրելով կոսմետիկ միջոցի տարան,  մեծանում է մթերքի օքսիդացման  արագությունը և բակտերիաների տարածման հնարավորությունը։

Տարայի պարունակությունն առավել հակված է աղտոտվածության, քան ամաններում  լցված կոսմետիկ միջոցները, քանի որ նախատեսված է, որ  պարունակությունը պետք է շփվի միայն մատների հետ։

Կոսմետիկայի համար նախատեսված տարաները հարմար են հենց նրանով, որ դրանցում նվազագույնի է հասցված միկրոբների թափանցման ռիսկը։ Ցանկացած շփման  դեպքում  մեծանում է  վնասակար բակտերիաների թափանցման  կամ բորբոսի առաջացման ռիսկը։

Դա հատկապես  վտանգավոր է  զգայուն մաշկ և դերմատիտներ ունեցող մարդկանց։ Դա կարող է բորբոքային  պրոցես առաջացնել։ Այդ իսկ պատճառով զգայուն մաշկի համար կոսմետիկ միջոցը խորհուրդ չի տրվում օգտագործել, եթե սրվակը վնասված է։

Ծայկահեղ դեպքում կարելի է կտրել և սրվակը պահել հերմետիկ  տարայում։

Կարելի է օգտվել  հատուկ հարմարանքներից, որոնց օգնությամբ կարելի է սրվակից դուրս բերել ողջ պարունակությունը։

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Երբ կոսմետիկ կրեմը վերջանում է, դուք կտրում եք տարա՞ն, որ օգտագործեք դրա մեջ եղած կրեմը. այլևս երբեք չեք անի դա, եթե իմանաք, թե ինչ սխալ եք գործում