Ի՞նչ գույնի պետք է լինի ձեր դրամապանակը, որ մագնիսի պես ձգի փողը՝ ըստ Կենդանակերպի ձեր նշանի

Աստղաբանները և ֆեն-շույի մասնագետները վստահեցնում են, որ ճիշտ ընտրված դրամապանակը կարող է մագնիսի պես ձգել փողը։ Օրինակ դրամապանակի գույնը  շատ կարևոր է ֆինանսական բարեկեցության տեսանկյունից։Կենդանակերպի յուրաքանչյուր նշան ունի իր հաջողակ գույնը։

Խոյերին ֆինանսական հաջողություն կբերի կարմիր դրամապանակը։ Հաջողակ են նաև սպիտակ, վարդագույն, դեղին գույները։Անհաջողակ են, սև, կապույտ, կանաչ գույները։

Ցուլերի համար հաջողակ է կանաչ գույնը, վարդագույնը, սպիտակը։ Ցուլերին աղքատության կհասցնի դեղին դրամապանակը։

Երկվորյակների համար հաջողակ են դեղին, կանաչ, վարդագույն, սպիտակ գույները։ Պետք է խուսափեն  կապույտ, մանուշակագույն դրամապանակներ պահելուց։

Խեցգետինների համար հաջողակ են սպիտակ և կարմիր գույները, նաև դեղինը,  իսկ կանաչը և դրա երանգները թույլ չեն տա հարստանալ և միշտ փողի պակաս կլինի։

Առյուծների դրամապանակը  պետք է լինի ոսկեգույն, նարնջագույն և դեղին, իսկ կապույտ  դրամապանակը ուղղակի կսնանկացնի։

Կույսերի համար հաջողակ է կապույտ դրամապանակը, իսկ կանաչը, բաց դեղինը, սպիտակ և կարմիր դրամապանակներից լավ կլինի հրաժարվեն, փողը ջրի նման դուրս կհոսի։

Կշեռքների համար ֆինանսական տեսանկոյւնից հաջողակ է  սպիտակ, կանաչ և բաց կապույտ դրամապանակը, նաև կրեմագույն և սպիտակ։ Իսկ սևը, մոխրագույնը, մանուշակագույնը, մուգ կարմիրը կվանեն փողի էներգիան։

Կարիճի համար հաջողակ է  սպիտակը, շոկոլադի գույնը, նարնջագույնը, կապույտը, իսկ կանաչը և  բաց դեղինը՝ անհաջող են։

Աղեղնավորների համար հաջողակ են մուգ դեղին և նարնջագույն, նաև կանաչ դրամապանակները, իսկ մանուշակագույն դրամապանակը միշտ դատարկ կլինի։

Այծեղջյուրներին ֆինանսական հաջողություն են բերում  շագանակագույն և խակ կանաչ գույնի դրամապանակները, իսկ ոսկեգույն, կարմիր դրամապանակը նրանց փողը քամուն կտա։

Ջրհոսների համար հաջողակ է մանուշակագույն, կարմիր, նարնջագույն և բաց կապույտ դրամապանակը, որը մագնիսի պես կձգի քփողը, իսկ  շագանակագույն, սև և մոխրագույն դրամապանակներից պետք է հեռու մնալ։

Ձկներին ֆինանսական հաջողություն կբերի  դեղին, վարդագույն կանաչ և նարնջագույն դրամապանակը, իսկ մուգ կարմիր, սև, մանուշակագույն դրամապանակը միշտ դատարկ կլինի։

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ի՞նչ գույնի պետք է լինի ձեր դրամապանակը, որ մագնիսի պես ձգի փողը՝ ըստ Կենդանակերպի ձեր նշանի