Իսկ դուք գիտե՞ք, թե ինչ նշանակություն ունեն աման լվանալու սպունգի գույներն ու արտաքին տարբերությունը. այս մասին քչերը գիտեն

Սպասք լվանալը կենցաղային ամենահաճելի գործերից չէ, բայց այդ գործն արվում է ամեն օր և օրական մի քանի անգամ։ Բոլորին չէ, որ հասանելի է սպասք լվանալու հրաշք-մեքենան, ուստի հազարավոր կանայք իրենք են լվանում սպասքը։

Սպասք լվանալիս բլորն էլ օգտագործում են դրա համար նախատեսված սպունգ։  Վաճառակետերում առաջարկվում է սպունգի լայն տեսականի և շատերը կարծում են, որ սպունգի վառ գույները սովորական մարքեթինգային  հնար է և հաճախորդին գրավելու միջոց։ Եվ քչերը գիտեն, որ գույնը իրականում ոչ թե գեղեցկության համար է, այլ ունի նշանակություն։ Ընդ որում, պետք է ուշադրություն դարձնել սպունգի կոշտ երեսի գույնին, որը նախատեսված է առավել կայուն  հետքերը մաքրելու համար։Այդ կոշտ նյութը արտադրողներն անվանում են սքոթչ-բրայթ։ Հենց դրա գույնին էլ պետք է ուշադրություն դարձնել։

Կանաչ գույնի սպունգը նախատեսված է շատ ուժեղ կեղտոտված մակերևույթը մաքրելու համար։ Բայց  այն կարող է վնասել  որոշ մակերևույթներ, քերցվածք առաջացնել,  օրինակ, էմալապատ կաթսան լվանալու դեպքում պետք է զգուշություն ցուցաբերել։

 

Կարմիր գույնի սքոթչ-բրայթով սպունգը միջին կոշտության է, այն կարող է հեռացնել ինչպես կայուն հետքերը, նույնիսկ չորացած կերակուրիհետքը։ Այս սպունգը չի առաջացնում քերցվածք նույնիսկ ինտենսիվ շփումից հետո և չի վնասում սպասքը։

Դեղին գույնի սթոքչ-բրայթով  սպունգը  նախատեսված է  առավել նուրբ սպասքի համար, օրինակ ապակյա  սպասքի համար։

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Իսկ դուք գիտե՞ք, թե ինչ նշանակություն ունեն աման լվանալու սպունգի գույներն ու արտաքին տարբերությունը. այս մասին քչերը գիտեն