Ինչպես մաքրել խանութից գնված հավը հակաբիոտիկներից և տոքսիններից. ահա, թե ինչ եմ անում ես՝ ընտանիքիս առողջությունը պահպանելու համար

Ո՞վ կարող է վստահաբար ասել, որ խանութից գնված հավը չի վնասում առողջությանը։  Գաղտնիք չէ, որ թռչուններին հաճախ սնում են հակաբիոտիկներով և հորմոններով։ Բացի այդ թռչնակերի մեջ ավելացնում են  անաբոլիկ հորմոններ՝ նրանց արագ աճը ապահովելու և քաշը ավելացնելու համար։

Մենք սնվում ենք առողջ լինելու համար, այլ ոչ թե մեր առողջությանը վնասելու համար։ Ահա, թե ինչ է պետք անել հավը այդ տոքսիններից և հակաբիոտիկներից մաքրելու համար.

Առաջին եղանակ

Եփելիս  չի կարելի օգտագործել  արգանակը։ Դրանում ոչ մի օգտակար բան չկա, պետք է եռալուց հետո թափել և նոր ջուր ավելացնել, քանի որ եռալու ընթացքում արգանակին են փոխանցվում բոլոր վնասակար նյութերը։

Երկրորդ եղանակ

Եթե եփում եք ջեռոցում, ապա կաշին ամբողջությամբ հեռացրեք, քանի որ դրանում են կուտակվում  բոլոր տոքսինները և քիմիական նյութերը։ Պետք չէ օգտագործել նաև ներքին օրգանները, քանի որ դրանք նույնպես իրենց մեջ են կուտակում  տոքսինները։

Երրորդ եղանակ

Նախքան պատրաստելը հավը պետք է պահել աղաջրի մեջ։ 1 լիտր ջրին ավելացնել մի քանի ճաշի գդալ աղ և մեկ քառորդ կիտրոնի հյութ։ Հավը թողնել այդ լուծույթի մեջ 2 ժամ։ Աղը ամբողջությամբ կմաքրի հավը տոքսիններից։

Մաքրող հատկություն ունի նաև հանքային գազավորված ջուրը, այն նաև փափկացնող հատկություն ունի։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ինչպես մաքրել խանութից գնված հավը հակաբիոտիկներից և տոքսիններից. ահա, թե ինչ եմ անում ես՝ ընտանիքիս առողջությունը պահպանելու համար