«Ինչ վատ բան է եղել, ձեր ձին կորել է»,-ասացին հարևանները, «Իսկ դուք որտեղից գիտեք՝ դա լավ է, թե՞ վատ»,-պատասխանեց ծերունին. առակ, որ պետք է կարդան բոլորը

Չինական մի գյուղում մի ծերունի էր ապրում որդու հետ։ Նրանց ողջ ունեցածը մի ձի էր։ Մի օր ձին կորավ, հարևանները եկան նրանց կարեկցելու․

— Ինչ վատ բան է եղել, ձին կորել է, ասացին հարևանները։

-Իսկ որտեղից գիտեք, դա լավ է թե՞ վատ, -պատասխանեց ծերունին։

Հաջորդ օրը ձին վերադարձավ իր հետ բերելով վայրի ձիերի մի երամակ։

Ծերունին և որդին նրանց տեղավորեցին ախոռում։ Հաջորդ օրը որդին փորձելով հեծնել  վայրի զամբիկին, ընկավ և կոտրեց ոտքը։ Կրկին եկան հարևաները կարեկցելու․

— Ինչ վատ բան է եղել,  նա չի կարողանա քայլել, — ասացին նրանք։

-Որտեղից գիտեք որ դա լավ է թե՞ վատ, — նույն կերպ պատասխանեց  ծերունին։

Մի քանի օր անց  պատերազմ սկսվեց և գյուղի բոլոր երիտասարդ տղամարդկանց, տարան ճակատ և նրանցից շատերը պատերազմից չվերադարձան, իսկ ծերունու որդին ողջ մնաց ու շատ երկար ապրեց։

Առակի իմաստն այն է, որ մենք չգիտենք, թե  մեզ համար ինչն է լավ, և ինչն է վատ։  Մենք պետք է սովորենք  դրական մտածել և դրական մտքեր ունենալ և մեր կյանքը կփոխվի դեպի լավը։

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

«Ինչ վատ բան է եղել, ձեր ձին կորել է»,-ասացին հարևանները, «Իսկ դուք որտեղից գիտեք՝ դա լավ է, թե՞ վատ»,-պատասխանեց ծերունին. առակ, որ պետք է կարդան բոլորը