Կաթնաշոռով և շոկոլադով թխվածք «Հեքիաթ», այնքան նուրբ է, որ հալչում է բերանումդ

Ներկայացնում ենք շատ համեղ և հետաքրքիր թխվածքի բաղադրատոմս։ Պատրաստեք և ուրախացրեք ձեր սիրելիներին

Բաղադրիչներ

  • 2 ձու
  • 0,5 բաժակ շաքարավազ
  • 1 բաժակ թթվասեր
  • 0,5 թ գ սոդա
  • 1 բաժակ ալյուր
  • 2 ճաշի գդալ հալեցրած կարագ
  • 2-3 ճաշի գդալ կակաո

Միջուկի համար

  • 500 գ կաթնաշոռ, միջին յուղայնության
  • 0,5 բաժակ շաքարավազ
  • 3 ճաշի գդալ օսլա կամ սպիտակաձավար
  • 3 ձու

Պատրաստման եղանակը

Հարել կաթնաշոռը, ձվերը, շաքարավազը և սպիտակաձավարը, միջուկը պատրաստ է։ Խմորը պատրաստելու համար հարել ձվերը շաքարավազի հետ, ավելացնել թթվասերը, սոդան, կարագը, լավ հարել, ավելացնել կակաոն և ալյուրը։

Կաղապարը պատել կարագով, լցնել խմորը իսկ կենտրոնում միջուկը։ պետք չէ խառնել։ Եթփել 180 աստիճանի տակ մոտ 40 րոպե։ Պատրաստ լինելը ստուգել չոփիկի լամ լուցկու հատիկի օգնությամբ։

Պատրաստ լինելուց հետո ջեռոցը անջատել և  թխվածքը թողնել ջեռոցում ևս 5-10 րոպե։

Թողնել սառչի և մատուցել։

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Կաթնաշոռով և շոկոլադով թխվածք «Հեքիաթ», այնքան նուրբ է, որ հալչում է բերանումդ