Կաղամբով ու կանաչ ոլոռով անչափ համեղ աղցան, որն իսկական վիտամինային ռումբ է. այս սեզոնին հատկապես շատ պահանջված

Ձեզ ենք ներկայացնում անչափ համեղ աղցանի բաղադրատոմս։

Բաղադրիչներ ՝

  • Կաղամբ` 300 գր.
  • Կանաչ սոխ` 20 գր.
  • Գազար` 80 գր.
  • Կանաչեղեն` 10 գր.
  • Վարունգ` 200 գր.
  • Երշիկ կամ խոզապուխտ (խաշած հավի ֆիլե)` 80 գր.
  • Կանաչ ոլոռ` 100 գր.
  • Մայոնեզ կամ թթվասեր` 50 գր.

Պատրաստման եղանակը

 

Ընտրեք խորը ափսե։

Բարակ շերտերով մանրացրեք կաղամբը, գազարը անցկացրեք խոշոր քերիչով:

Մանր կտրատեք կանաչ սոխը, ինչպես նաև սամիթը կամ այլ կանաչի՝ ձեր ցանկությամբ:

Կտրեք խորանարդերով վարունգը և երշիկը ,ավելացրեք պահածոյացված կանաչ ոլոռ:

Մատուցելուց առաջ աղցանին ավելացրեք մայոնեզ կամ թթվասեր։ Լավ խառնել:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Կաղամբով ու կանաչ ոլոռով անչափ համեղ աղցան, որն իսկական վիտամինային ռումբ է. այս սեզոնին հատկապես շատ պահանջված