Կենդանակերպի այս նշանների կանայք հազվադեպ են սխալվում և սառն են դատում

Կենդանակերպի այս նշանների կանայք ռեալիստներ են, նրանք իրականությանը նայում են բաց աչքերով և երբեք չեն կորցնում սառը դատողությունը։

Կին-Կշեռք: Նրանց հատուկ է տրամաբանական մտածողությունը, չափազանց իրատես են: Կին Կշեռքները հազվադեպ են սխալվում, որոշում կայացնելիս չեն շտապում, մանրամասն վերլուծում են ստեղծված իրավիճակը։ Մտավոր կարողություններով հաճախ գերազանցում են մյուսներին, ինչը երբեք ցույց չեն տալիս:

Կին-Կույս: Կին Կույսերն ունեն վերլուծական մտածողություն, հիանալի տրամաբանում են: Նրանցից հիանալի խորհրդականներ և վերլուծաբաններ են ստացվում։  Նրանք ապրում են սեփական օրենքներով և համոզմունքներով: Քննադատական մտածողությունն ու դետալները նկատելու Կույսերի կարողությունը նրանց հրաշալի վերլուծող է դարձնում:

Այծեղջյուր: Կին Այծեղջյուրները ռեալիստ են, չեն սիրում ինքնախաբեությամբ զբաղվել և գրեթե երբեք չեն սխալվում իրենց ենթադրություններում։ Նրանք  կարողանում են իրատեսական ճանապարհներ գտնել՝ նպատակին հասնելու համար: Ձգտում են երբեք չխախտել բարոյական նորմերը: Սառը դատողությունը շրջապատի կողմից երբեմն ընկալվում է որպես  սառնասրտություն։

Ցուլ: Կին Ցուլերն առողջ դատողություն ունեն, իմաստուն են, կարողանում են իրականությունը տարբերել պատրանքներից: Կենդանակերպի այս նշանի կին ներկայացուցիչները կարող են լսել մարդուն և լավ խորհուրդ տալ: Նրանց գաղափարները պրակտիկ են, կարողանում են ճիշտ որոշումներ կայացնել:

Կարիճ: Թեև Կարիճները զգացմունքային են, կարողանում են սառը դատել: Կարողանում են կշռադատված, ճիշտ որոշումներ կայացնել: Գործելուց առաջ երկար են մտածում և վերլուծում իրավիճակը: Կարիճները խելացի են, խորաթափանց, կարողանում են ամեն բան նախապես հաշվարկել, կանխատեսել մի շարք իրադարձություններ: Ռեալիստ են:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Կենդանակերպի այս նշանների կանայք հազվադեպ են սխալվում և սառն են դատում