Պաղպաղակի համով, նուրբ եթերային կրեմ, որ կարող ես օգտագործել ցանկացած թխվածքի համար

Առաջարկում ենք հիանալի կրեմի բաղադրատոմս, որը հիանալի համ կհաղորդի  թխվածքներին ու տորթերին, ստացվում է նրբահամ և եթերային կրեմ։

Բաղադրիչներ

  • Թթվասեր 500 գրամ, ցանկալի է բարձր յուղայնությամբ
  • Շաքարավազ 180 գրամ
  • Կարագ 250 գրամ
  • Կիտրոնի կեղևի քերուկ
  • Ձու 2 հատ
  • Ալյուր 3 ճաշի գդալ
  • Վանիլին

Պատրաստման եղանակը

Ամանի մեջ լցնել ալյուրը, շաքարավազը, կիտրոնի կեղևի քերուկը, թթվասերը, ձվերը, վանիլինը և լավ խառնել հարիչով, որ ստացվի համասեռ զանգված։  Պահել ջրային գոլորշու վրա, անընդհատ խառնելով, մինչև պնդանա։ Այնուհետև վերցնել կրակից և թողնել սառչի։

Կարագը լավ հարել մինչև սպիտակի և քիչ-քիչ լցնել  եփված զարնգվածը։

Այա և պատրաստ է, կարելի է քսել թխվածքներին և վայելել։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Պաղպաղակի համով, նուրբ եթերային կրեմ, որ կարող ես օգտագործել ցանկացած թխվածքի համար