Հայկական, ավանդական հալվայի պատրաստման լավագույն տարբերակը․ արագ, հեշտ և անչափ համեղ

Յուրաքանչյուր մարդ, ով գեթ մեկ անգամ կերել է հալվա, հաստատ հավանել է և սիրում է անչափ։

Այսօր, ձեզ ենք ներկայացնում հալվայի լավագույն բաղադրատոմսը, որը պատրաստելով դուք կստանաք այն ինչ՝ ուզում եք։

Ձեզ անհրաժեշտ է ՝

  • 2 բաժակ ալյուր
  • 0,5 բաժակ ձեթ
  • 0,5 բաժակ շաքարավազ
  • 100 գ ընկույզ

Պատրաստման եղանակը


2 բաժակ ալյուրը լցնել թավայի մեջ և բովել այնքան, մինչև սկսի կարմրել: Կարմրելուց հետո ավելացնել 0,5 բաժակ ձեթ` շարունակելով ամբողջ ընթացքում գդալով խառնել, այնուհետև` 100 գ ծեծած ընկույզ և 0,5 բաժակ շաքարավազ` դարձյալ խառնելով: Երբ դառնում է համասեռ և կպչուն զանգված, լցնել նախուտեստի ափսեի մեջ ու գդալով հարթեցնել: Այնուհետև պատառաքաղով վրան նախշեր անել:

 Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Հայկական, ավանդական հալվայի պատրաստման լավագույն տարբերակը․ արագ, հեշտ և անչափ համեղ