Հանուն ստի դուք ինչ տեսակի «հրաշք» ասես չեք անի, դա դառել է ձեր խմբակցության գոյատեւելու հիմնական իմաստը․ Գայանե Մկրտչյանը՝ Իվետա Տոնոյանին

Գայանե Մկրտչյանն իր էջում կատարել է հետևձալ գրառումը. «Փողոցից եկած Փաշինյան Նիկոլը չի կարող որոշում կայացնել՝ մենք հաջորդ խորհրդարանի մեջ տեղ կունենանք, թե՞ ոչ».- Սա ԲՀԿ-ից Իվետա Տոնոյանի գոհարներն են։ Իսկ ես նրան մաղթում եմ հարցնել՝ ստով ու քծնանքով, շողոքորթելով ու սնափառությամբ ապրելը հե՞շտ է։ Մինչ Շողոքորթելը բարձրաձայն հայհոյում եք շողոքորթությունը, ստելուց առաջ՝ սուտը։ ամեն մեկը արժանի է իր ստեղծած ստին, իսկ սուտը հզոր է, ուժեղ է, քանզի այն ձեր կողմից ծնվում է յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր րոպե։

Սուտը ձեր գլխավերեւում արեւի տեղը ջերմացնում է ձեզ։ Սուտը հրաշքներ չի գործում, սակայն հանուն ստի դուք ինչ տեսակի «հրաշք» ասես չեք անի, անգամ պատրաստ եք հանուն այդ ստի զոհվելու, քծնելու։ եվ դա դառել է ձեր խմբակցության գոյատեւելու հիմնական իմաստը։ Ձեզ համար վայրէջքը նունպես թռիչք է։

Սակայն ուզում եմ դիմել ձեր կուսակցության անիրավ անդամներին՝ սնափառությունը կկործանի ձեզ։ Սնափառությանը մշտապես կրնկակոխ հետեւում են քայքայումը և վերջնական կործանումը։ Հաշվի առեք սա ու լռեցեք։

Աղբյուրը

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

error: Content is protected !!