Հարստության նշաններ․ ժողովուրդն ասում է՝ եթե, ունես այս նշանները, ապա վաղ թե ուշ հարստանալու ես

Խալեր

Ներկա կամ ապագա հարստության մասին են խոսում աջ հոնքի մոտ, ականջի վերևի մասում, թևատակերի ներքևի մասում, ձեռքերի դաստակներին (բայց ոչ մատներին) գտնվող խալերը: Այսպիսի նշաններ ունեցողները հարստության հետ մեկտեղ չեն մոռանում բարեգործություն անել:

Պարանոցի վրա՝ կոկորդի մոտ գտնվող խալը խոսում է այն մասին, որ դրա տիրոջը սպասվում է հաշվարկով ամուսնություն կամ գլխապտույտ կարիերա, որը հարստություն կերաշխավորի:

Պորտի խալ՝ բարեկեցությունը հնարավոր կլինի ծնողների կամ ավելի հեռու նախնիների շնորհիվ:

Խալ ձախ կրծքի վրա ունենում են նրանք, ովքեր իրենց ուժերով ձգտում են հաջողության: Սովորաբար այդպիսի մարդիկ նյութական վիճակի բարելավում են ունենում կյանքի երկրորդ կեսին:

Աջ ծնկի վրա խալ ունեցողները ևս կարող են հարստանալու հույս ունենալ:

Ականջներ,  քիթ

Հարստանալու մեծ հավանականություն ունեն նրանք, ում ականջները գտնվում են հոնքերի մակարդակից վերև և գլխին մոտ են, նաև երկար ականջաբլթակ ունեցողները և ականջների կոշտ արտաքին օղագոտիներ ունեցողները:

Ըստ չինացիների՝ հարստություն է սպասվում մեծ, ուղիղ քիթ, ոչ մեծ քթանցքեր, կլոր ծայրեր ունեցողներին:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

error: Content is protected !!