Հարցում․ Ի՞նչ եք ասելու ապրիլի 5ին, արդյո՞ք մեր Վարչապետի կողքին եք

Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը:


«Սահմանադրություն» բառը գոյություն է ունեցել դեռևս Հին Հռոմում, որտեղ սահմանադրությունը հանրային իրավական ակտերի օրինակարգավորումն էր։ Առաջին սահմանադրություններն են եղել Ամերիկա վերաբնակված անգլիացիների քաղաքական ակտերը, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի սահմանադրական ակտերը (13-16-րդ դարեր)։ Եթե իրավագիտական երևակայությունը (ֆիկցիան) այն է, որ Սահմանադրությունը իրավաբանորեն հիմնում և սահմանում է պետությունը, ենթադրվում է նաև, որ Սահմանադրությանը նախորդում է քաղաքական պատմությունը և տալիս է նրան պարագայական լեգիտիմություն, ինչպես նաև նրա հեղինակության մշտականություն։ Այդ քաղաքական պատմությունը այնուհետև տեղ է գտնում իրավունքի մեջ, որակավորվելով որպես «հիմնադիր կազմավորիչ ուժ». ինքնիշխան ուժ, որը հիմնում է նոր Սահմանադրությունը։

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Հարցում․ Ի՞նչ եք ասելու ապրիլի 5ին, արդյո՞ք մեր Վարչապետի կողքին եք