Հարցում․ Կողմ եք թե՞ դեմ, որ «Կիսաբաց լուսամուտներ»-ի հեռարձակումը դադարեցվի

«ATV» հեռուստաալիքով ցուցադրվող «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարը անդրադառնում է հասարակության մեջ տեղ գտած բազմաթիվ հարցերին, հաղորդման շրջանակներում բարձրաձայնվում են  խոցելի խավին առնչվող հարցերը, փորձագետներն և համապատասխան մասնագետները փորձում են իրենց խորհուրդներով և անմիջական մասնակցությամբ թեթևացնել անապահով ընտանիքների ուսերին ծանրացած բեռը, ցուցաբերվում է  ինչպես բարոյահոգեբանական, այնպես էլ ֆինանսական աջակցություն, շատ ընտանիքներ, անհատներ հայտնվելով հաղորդման տաղավարում, կարողացել են  հանրությանը լսելի դարձնել իրենց խնդիրների մասին և ստացել են համապատասխան աջակցություն։

Սակայն հասարակության որոշ շրջաններում այս հաղորդումը բացասական արձագանքի է արժանանում և պահաջում են դադարեցնել հաղորդման հեռարձակումը՝ հիմնավորելով իրենց պնդումը նրանով, որ դա հարիր չէ մեր հասարակությանը, խայտառակում է հայ մարդուն։

Իսկ մի խումբը հետևում է հաղորդման բոլոր թողարկումներին և  կարծում է, որ հաղորդումը պարզապես փրկարար մի օղակ է  անապահով ընտանիքների ու անօգնական մարդկանց համար։

Քվեարկություն.

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Հարցում․ Կողմ եք թե՞ դեմ, որ «Կիսաբաց լուսամուտներ»-ի հեռարձակումը դադարեցվի