Փողի 5 կարևորագույն կանոնը. հետևեք այս կանոններին և փողի պակաս երբեք չեք ունենա

Հավանաբար քչերին է հուզում այն միտքը, թե ինչպես պետք է փողը պահել դրամապանակում, շատերն ասում են․  թող փող լինի, մենք պահելու ձևը գիտենք։ Բայց հաճախ ենք լսում․ որքան աշխատում ես, փողը չի բավականացնում․ միշտ փողի պակաս կա։ Հետևեք այս պարզ կանոններին և փողի պակաս չեք ունենա։

1 Աշխատավարձի օրը աջ ու ձախ մի ծախսեք

Աշխատավարձը պետք է գիշերի ձեր դրամապանակում։ Սակայն եթե ձեր կյանքում ֆորս-մաժորային իրավիճակ է, կարող եք օգտվել բանկի կրեդիտ քարտից։

2 Հետևեք կարգուկանոնին

Թղթադրամները դասավորեք դրամական փոքր արժեքից մինչև մեծ արժեքի հաջորդականությամբ։Ընդ որում այնպես, որ ամեն մի թղթադրամ ձեզ «նայի» երեսի կողմից։ Թղթադրամները չպետք է լինեն ճմրթված։

 3 Հաշվեք

Զուր չեն ասում, որ փողը հաշիվ է սիրում։ Տնից դուրս գալիս հաշվեք գումարն ու մտապահեք դրամապանակում եղած փողի գումարը։

4Երջանիկ դոլար

«Երջանիկ դոլարի» թղթադրամի վերջին երկու թվերը պիտի համընկնեն ձեր ծննդյան տարիքի վերջին երկու թվերին։ Եթե երեքին համընկնեն, էլ ավելի լավ։ Իսկ եթե բոլոր չորս թվերին էլ համընկնեն, արտակարգ է։

Այդ անձնական դրամական թալիսմանը գտնելը հեշտ չէ։ Այդ փողն «իր ոտքով» պիտի ձեր ձեռքն ընկնի։ Չի կարելի այն հատուկ փնտրել (եթե, օրինակ, վաճառող եք) կամ ընկերոջ դրամապանակից վերցնել։ Եթե երջանիկ թղթադրամն, այնուհանդերձ, ձեր ձեռքն է ընկել, երբեք մի ծախսեք ու ոչ մեկին ցույց մի տվեք։

5Վերստուգում անցկացրեք

Դրամապանակում չպետք է լինեն երկտողեր, չեկերն ու կտրոնները։ Այս կարևոր աքսեսուարին՝ դրամապանակին, վերապահված է մեկ կարևոր գործառույթ․ հուսալիորեն պահպանել թղթադրամներն ու կրեդիտ քարտերը։

Դրամապանակում մի պահեք հարազատների ու ընկերների լուսանկարները։ Համարվում է, որ այդ ամենը խոչընդոտում է անհրաժեշտ էներգիայի և փողի հոսքը։ Եվ վերջում մի բան էլ․ հարգանքով վերաբերվեք փողին։ Եվ հավատացեք՝ փողը 100 տոկոսով ձեզ կհատուցի

 

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

error: Content is protected !!