Հղիներին արգելվում է կատարել հետևյալ աշխատանքները

Ապագա մայրերը սովորաբար մեծ ցանկություն են ուենենում մինչև երեխայի ծնունդը տանը ամեն ինչ մաքրելու, սակայն չպետք է տարվել այդ գործով հատկապես հղիության վերջին շրջանում:  

Ահա թե, որ աշխատանքներն են կտրականապես արգելվում հղիներին։

  1. Լոգասենյակի մաքրում

Լոգասենյակի մաքրությունը նախատեսում է քիմիական միջոցների օգտագործում: Հղի կանայք չպիտի շնչեն թունավոր քիմիկատներ: Իսկ եթե այնուամենայնիվ, անհրաժեշտություն է ծագել լոգասենյակը մաքրելու, օգտագործեք բնական միջոցներ՝ կիտրոն, սոդա, քացախ: Կարելի է նաև որպես օդամաքրիչ օգտագործել եթերայուղեր:

  1. Փոշեկուլ

Փոշեկուլով մաքրության արդյունքում դուք կարող եք ձեռք բերել իշիաս: Առանց այդ էլ հղի կանայք մեջքի ցավեր են ունենում, փոշեկուլ օգտագործելուց հետո մեջքի ցավերը կշատանան:

  1. Լվացք

Վաղաժամ ծննդաբերության կամ արյան ճնշման կտրուկ բարձրացման հավանականությունը մեծանում է լվացք անելու արդյունքում: Կռանալ և զամբյուղ վերցնելը կծանրաբեռնի մեջքը: Խնդրեք որևէ մեկին անել դա ձեր փոխարեն:

  1. Առաստաղի և վարագույրների մաքրում

Հղի կանանց մոտ խախտվում է ծանրության կենտրոնը: Արդյունքում՝ դուք կարող եք ընկնել, եթե վեր ձգեք ձեր գլուխը: Երբեք մի՛ բարձրացեք աթոռի կամ աստիճանի վրա:

  1. Ծանրություն վերցնել

Ծանր իրեր մի՛ վերցրեք: Ձեր բժիշկը կասի, թե որքան ծանրություն է թույլատրվում վերցնել: Երեխայի մեծանալուն զուգընթաց՝ ձեր մեջքի վրա ծանրաբեռնվածությունն ավելանում է, պետք չէ լրացուցիչ ծանրաբեռնել այն: Իսկ եթե ստիպված եք դա անել, ուրեմն աշխատեք ոչ թե կռանալ ծանրությունը վերցնելիս, այլ նստել:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Հղիներին արգելվում է կատարել հետևյալ աշխատանքները