Ձուն վաճառվում է 25-26 դրամով, գնել թե՞ չգնել. ինչի հետևանքով է գնի անկում եղել

Հնարության ուշադրության կենտրոնում է հայտնվել ձվի գնանկումը՝ տարակուսանքի մեջ գցելով սպառողներին։ Մայրաքաղաքի սուպերմարկետներում ձուն վաճառվում է 30-40 դրամով, իսկ շուկաներով այն կարելի է ձեռք բերել 25-26 դրամով։ Մինչդեռ մոտ երկու շաբաթ առաջ այն տատանվել է մոտ 55-70 դրամի սահմաններում:Արդյոք գնանկումը չի նշանակում որակի և անվտանգության բացակայություն։Գնել, թե՞ չգնել, այս է խնդիրը։

Պարզվում է  ձվի գնանկումը պայմանավորված է հիմնականում հանրապետությունում սննդային ձվի գերարտադրությամբ: Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը պարզաբանել է, որ  արտադրվել է ավելին, քան անհրաժեշտ է բնակչությանը: Ըստ Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) տվյալների՝ Հայաստանում տարեկան 600-800 մլն հատ ձու է արտադրվում:

Վերջին տարիներին արտադրության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2018 թվականին: Եվ եթե 2013-2014 թվականներին 1 հատ ձվի միջին մանրածախ գինը, ըստ հաշվարկների, կազմել է մոտ 70 դրամ, ապա վերջին երկու տարիներին՝ 2018-2019 թվականներին, այն 60-65 դրամի սահմաններում է:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ձուն վաճառվում է 25-26 դրամով, գնել թե՞ չգնել. ինչի հետևանքով է գնի անկում եղել