Մազաթափության համար լավագույն դիմակը, որի արդյունքը կերևա արդեն իսկ առաջին անգամից. երաշխավորում եմ

Հավանաբար չկա մի կին, ում կարող է ուրախացնել մազաթափությունը։ Հաճախ այն մեծ անհանգստություն է պատճառում, սակայն, ցավոք, իսկապես արդյունավետ միջոցները քիչ են։

Կա մի բնական դիմակ, որն ունի երկար տարիների պատմություն։ Այն կիրառելով՝ արդեն շատ կանայք են ուրախանում ստացած արդյունքից։ Երկրորդ պրոցեդուրայից հետո մազերն ակնհայտորեն քիչ են թափվում, դառնում են ավելի փայլուն։

Այսպիսով, ինչ է անհրաժեշտ

  • 1 ճ․գ․ սոխի հյութ (քերել սոխը և քամել հյութը)
  • 1ճ․գ․ մեղր
  • 1 դեղնուց
  • 1-2 ճ․գ․ կռատուկի յուղ

Խառնել բոլոր բաղադրիչները։ Հեղուկ զանգված է ստացվում։ Քսել մազերի արմատներին՝ մազերը ներկելու վրձին կամ սպունգ օգտագործելով, իսկ մնացածը բաշխել մազերի ամբողջ երկարությամբ։ Միայն ծայրերին կարող եք ուղղակի կռատուկի յուղ քսել՝ լրացուցիչ սնուցելու համար։ Գլխին տոպրակ հագնել, փաթաթել սրբիչով և պահել 1 ժամ։

Լվանալ տաք ջրով և շամպունով։

Առաջին 2 շաբաթվա ընթացքում կիրառել դիմակը շաբաթական 2 անգամ։ Դրանից հետո շաբաթական 1 անգամը բավական է։ Կուրսի տևողությունն է առնվազն 2 ամիս։

Աղբյուր

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Մազաթափության համար լավագույն դիմակը, որի արդյունքը կերևա արդեն իսկ առաջին անգամից. երաշխավորում եմ