Մայրս նախընտրում էր ապրել ծանր պայմաններում, քան թակել որևէ մեկի դուռը․․ այնքան լավ եմ հիշում այդ ամենը

Իմ ընտանիքում եղել է շատ ծանր ժամանակաշրջանը, երբ տանը ուտելու ոչինչ չկար։ Մենք երկար ժամանակ սովի մատնված չէինք, բայց եղավ այնպես, որ ամսվա ընթացքում, դանդաղ վերջանում էր ամեն ինչ․ կաթ, թեյ, սուրճ, հաց, կարագ, պանիր, մակարոն, բրինձ․․․ մինչև որ բացարձակ ոչինչ չմնաց։ Մայրս միայնակ էր մեծացնում ինձ․․․ դա այն շրջանն էր, երբ նա մի քանի ամիս աշպատանք չուներ, հետո վերջապես գտավ, սակայն դեռ չէր ստացել աշխատավարձը, դեռ 20 օր կար։ Մայրս շատ հպարտ էր, որ ինչ-որ մեկից օգնություն խնդրեր, նա նախընտրում էր ապրել ծանր պայմաններում, քան թակել որևէ մեկի դուռը։

Այդ գիշեր ես սովամահ էի լինում։ Քրքրեցի սառցարանը և գտա շատ հին հացի կտոր։ Կաղամբի տերևներ կային․․․

Առավոտյան տվեցին մեր դռան զանգը։ Մորս վաղեմի ընկերուհին էր։ Նա մեզ համար մի քանի տոպրակ սնունդ էր բերել, և նույնիսկ պաղպաղակից տորթ․ դրա համը երբեք չեմ մոռանա։

Տարիներ անց, երբ արդեն չկա մայրս, ոչ էլ նրա ընկերուհին, համացանցում պատահաբար տեսա, որ մի երիտասարդ միայնակ մայր կա, ով 2 երեխա ունի,  սոցիալապես անապահով են։ Մեծ ցավ զգացի, երբ հասկացա, որ մորս ընկերուհու աղջիկն է՝ իր երեխաների հետ։

Հիմա ես արդեն կայացած մարդ եմ, ով ունեմ լավ աշխատանք, առանձնատուն, և ի վիճակի եմ օգնել ուրիշներին։ Հենց նույն օրը վերադարձրեցի տարիներ առաջ մեզ տված օգնությունը, սակայն դրա տասնապատիկը։

Երեխաների մայրը շատ էր ամաչում, բայց ես նրան պատմեցի, թե ժամանակին ինչի միջով եմ անցել և ով է մեզ օգնել։ Խոստացա էլի օգնել, մինչև որ երեխաները կգնան մանկապարտեզ, և ինքը կկարողանա դուրս գալ աշխատանքի։

Ձեզ էլ եմ խնդրում, որ հնարավորության սահմաններում օգնեք ծանր կացության մեջ հայտնվածներին, շատերը չեն հասկանա նրանց, մինչ ինքները չհայտնվեն նույն իրավիճակում։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

error: Content is protected !!