Ներեք ձեր թշնամիներին և երջանիկ եղեք․ դա նրանց հունից կհանի․ Օսկար Ուայլդի հանճարեղ մտքերը

Օսկար Ուայլդը հանրահայտ գրող է։Նրա հայտնի ստեղծագործություններից են «Դորիան Գրեյի դիմանկարը», «Սալոմե», «Կինը՝ անարժան ուշադրության», «Իդեալական ամուսինը», «Լրջախոհ լինելու կարևորությունը» կատակերգությունները, «Երջանիկ արքայազնը»։ «Դորիան Գրեյի դիմանկարը»  վեպում նրա արտահայտած մտքերը շոկի ենթարկեցին ողջ հասարակությանը։Այդ ստեղծագործությունը արժանացավ քննադատների խիստ քննադատությանը և ժամանակակիցների հակասական  արձագանքին։

Ահա տաղանդաշատ գրողի մի քանի մտքերը

Կանանց պետք է սիրել, այլ ոչ թե հասկանալ։

Ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, թե ինչ են խոսում իմ հետևում․ միևնույնն է, ես մնում եմ իմ կարծիքին, իսկ ես բավականին բարձր կարծիք ունեմ իմ մասին:

Կյանքում կա ընդամենը երկու իրական ողբերգություն: Առաջինը՝ երբ չես ստանում այն ինչ ուզում ես, իսկ երկրորդը՝ երբ ստանում ես:

Ես շատ զրպարտություն եմ լսել ձեր մասին, և հավատացած եմ, որ  դուք հիանալի անձնավորություն եք։

Տղամարդիկ ամուսնանում են, որովհետև հոգնել են, կանայք՝ հետաքրքրասիրությունից դրդված։ Եվ երկուսն էլ որոշ ժամանակ անց  հիասթափվում են։

Ներեք ձեր թշնամիներին և երջանիկ եղեք․ դա նրանց հունից կհանի։

Երբ մարդ երջանիկ է, նա միշտ լավն է: Բայց միշտ չէ, որ լավ մարդիկ երջանիկ են լինում:

Շատ վտանգավոր է հանդիպել մի կնոջ, որը քեզ լիովին հասկանում է: Դա սովորաբար ավարտվում է ամուսնությամբ:

Լինել լավը նշանակում է ապրել ներդաշնակ ինքդ քեզ հետ։

Փորձը ոչ մի բարոյական նշանակություն չունի,  մարդիկ փորձ են անվանում իրենց սխալները։

Խիղճը և վախկոտությունը, ըստ էության նույնն են, խիղճը վախկոտության պաշտոնական անվանումն է։

Երիտասարդությունը վերադարձնելու համար պետք է կրկնել բոլոր խելահեղությունները։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

error: Content is protected !!