Շերտավոր խմոր՝ խրթխրթան և անուշաբույր սամսայի համար, խմորը կարող եք սառեցնել և նույնիսկ մեկ ամիս պահել

Առաջարկում ենք սամսայի համար շերտավոր խմորի բաղադրատոմս։ Սամսա կարելի է պատրաստել անմիջապես խմորը պատրաստելուց հետո և կարելի է սառեցնել և պատրաստել թեկուզ մեկ շաբաթ, մեկ ամիս անց։

Բաղադրիչներ

  • Ջուր 250 մլ
  • Ալյուր 350 գ
  • Աղ 0,5 թեյի գդալ
  • Կարագ 100 գ

Պատրաստման եղանակը։

Պարտադիր պայման է, որ բաղադրիչները լինեն սենյակային ջերմաստիճանի։

Աղը լուծել ջրում։

Ալյուրը մաղել սեղանին, մեջտեղում փոսիկ անել և քիչ քիչ լցնել ջուրը և խմոր հունցել։ Անհրաժեշտության դեպքում  ծածկել պոլիէթիլենային թաղանթով և թողնել կես ժամ։  Կարագը հալեցնել և թողնել սառչի։

Խմորը բաժանել 4 մասի։ Սեղանին ալյուր շաղ տալ և բարակ գրտնակել, այնպես որ խմորը չպատռվի։ Կարելի է գրտնակել նաև օսլայով։ Գրտանկելիս խմորին տալ  ուղղանկյան տեսք։Գրտնակած խմորի վրա բարակ շերտով քսել կարագը և ոլորել ռուլետանման, թեթևակի ձգելով։ Նույնը կրկնել բոլոր մասերի հետ։

Մինչ պատրաստելը պետք է խմորը սառեցնել մոտ 15 րոպե։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Շերտավոր խմոր՝ խրթխրթան և անուշաբույր սամսայի համար, խմորը կարող եք սառեցնել և նույնիսկ մեկ ամիս պահել