Ուշադրություն․ հայտնի է հանցագործի ինքնությունը, ով փորձել էր 160 դպրոցի մոտից 7 ամյա աղջնակին առևանգել

Վերջին օրերին համացանցում  տեղեկություն տարածվեց այն մասին, որ Երեւանի թիվ 160 դպրոցի մոտակայքից փորձել են երեխա առեւանգել։

Ֆեյսբուքյան օգտատերը տեսանյութ էր հրապարակել և նշել, որ երեխայի առևանգման փորձ է կատարվել։

Փետրվարի 4-ին, ժամը 22-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունու բաժին դիմում էր ներկայացրել Ավանեսովի փողոցի մի բնակիչ։ Դիմումի մեջ նա նշել էր, որ նույն օրը, ժամը 12.20-ի սահմաններում, անծանոթ մի տղամարդ իր 7-ամյա դստերը տարբեր խոստումներ է տվել ու շենքի մուտք կանչել։ Այնուհետև, հասկանամալով, որ  չի կարողանում համոզել երեխային, վերջինիս հորդորել էր ոչինչ չասել ծնողներին։

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Էրեբունու բաժնի անչափահասների գործերով եւ ընտանիքում բռնության կանխարգելման ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է տղամարդու ինքնությունը։

Փետրվարի 5-ին, ժամը 14.30-ին, 33-ամյա տղամարդը հայտնաբերվել է, ներկայացել բաժին եւ տվել բացատրություն:

Հանգամանքները պարզվում են։

Կատարվում է հետաքննություն։

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

error: Content is protected !!