Ուրախ լուր․ առողջացածների թիվը դարձավ՝ 18․ Արսեն Թորոսյան

Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել կորոնավիորւսից առողջացածների թվի մասին։ Նա տեղեկացնում է, որ արդեն կան թվով 18 առողջացածներ։

Գրառման մեջ մասնավորապես ասվում է․

«Եվս երկու առողջացած՝ կրկնակի բացասական թեստով

Գումարային առողջացածների թիվը դարձավ՝ 18։

Այսօր կրկին թարմ տեղեկատվություն կտամ պացիենտների առողջության վերաբերյալ»։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել:

ՀՀ-ում հայտարարված է արտակարգ դրություն մինչև ապրիլի 16-ը։

Աղբյուրը

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

error: Content is protected !!