Ուրախ լուր․ Երևանում 38-ամյա կինը լույս աշխարհ է բերել 12-րդ երեխան

Այսօր լույս աշխարհ է եկել մի հրաշք  փոքրիկ։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ֆեյսբուքյան էջում  տեղեկացվում է, որ փետրվարի 10-ին  38-ամյա կինը բնական ճանապարհով լույս աշխարհ է բերել 12-րդ երեխային։

Երեխան կշռում է 4 կգ 550 գրամ, հասակը 54 սմ է։ Տանը նրան սպասում են  6 եղբայրներն և 5 քույրերը։ Մայրը նշում է, որ չեն պատրաստվում սահմանափակվել 12 երեխայով և ամենայն հավանականությամբ կրկին երեխաներ կունենան։ Փոքրիկի և մոր ինքնազգացողությունը լավ է։

Միանում ենք շնորհավորանքներին և բարեմաղթանքներին  ու հաջողություն, բարեկեցություն ենք մաղթում այս ընտանիքին։

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ուրախ լուր․ Երևանում 38-ամյա կինը լույս աշխարհ է բերել 12-րդ երեխան